«Հրապարակ»-ն արձագանքում է իրենց դեմ Սեյրան Օհանյանի կնոջ ներկայացրած հայցին
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել իրենց դեմ Պնախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի ներկայացրած հայցը և ասաց, որ թերթի այսօրվա էջում ներկայացրել են իրենց պարզաբանումը:
Իսկ թերթում այսօր գրել են, որ հայցը ներկայացվել է դատարան նախքան պարզաբանում կամ հերքում հրապարակելը:
«Ի՞նչ է եղել իրականում, Կարեն Մեժլումյանը նախ վերջնագիր էր ներկայացրել «Հրապարակին» կամ կհրապարակեք Ռ. Խաչատրյանի պատասխանը մինչ մայիսի 30-ը, կամ կդիմենք դատարան, բայց առանց սպասելու հրապարակմանը նույն օրը դիմել է դատարան»,-նշված էր թերթում։
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին` պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Խաչատրյանը օրաթերթին գումարային պահանջ չի ներկայացրել:
Նախորդող հրապարակումներ`
Սեյրան Օհանյանի ներկայացրած փաստաթղթերում դատախազությունը հանցագործության հատկանիշներ է տեսել
Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հրապարակ» թերթին` առանց գումարային պահանջի (լուսանկար)