Արթիկի նախկին ոստիկանապետը վերադարձել է իր պաշտոնին
Հայաստանի ոստիկանության Գյումրու «Կումայրի» բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է պաշտոնից և նշանակվել Արթիկի ոստիկանապետ: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ին հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Արթիկի ոստիկանապետի պաշտոնում Տիգրան Պետրոսյանը նշանակվում է երկրորդ անգամ. Նա բոլորովին վերջերս էր ազատվել այդ պաշտոնից ու նշանակվել ոստիկանության Գյումրու «Կումայրի» բաժնի պետ:
Գյումրու «Կումայրի» բաժնի պետ է նշանակվել Արթուր Հակոբյանը, որ նախկինում զբաղեցնում էր Շիրակի մարզի փոխոստիկանապետի պաշտոնը:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով էլ, այս պաշտոնին է վերադարձել Վահրամ Ենոգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում