Օսիպյան. Մարդիկ Բաղրամյան պողոտայից ինքնակամ կհեռանան
Երևանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ այստեղ հավաքվածներն առանց ոստիկանության միջամտության կգնան: Օսիպյանից հետաքրքրվեցին նաև պայթուցիկների որոնման աշխատանքների արդյունքների մասին: Ասաց՝ համապատասխան ծառայությունները զբաղվում են, ինքը մանրամասներին չի տիրապետում:
«Արդեն մեկ շաբաթ մենք այստեղ ենք, փաստեր ունենք արձանագրած, թե ինչեր ենք այստեղ հայտնաբերել՝ ընդհուպ ատրճանակ, ավազով լցված շշեր, դիմակավորված անձինք, ալկոհոլ օգտագործած մարդիկ, ջրի շշերով այստեղ բերված ալկոհոլային խմիչք, փայտեր, մահակներ»,-ասաց Օսիպյանը:
Փոխոստիկանապետն ասաց իր համար անհասկանալի է, ոստիկանների ու ցուցարարների միջև կազմած պատը, չի հասկանում, ով ումից է պաշտպանում:
Ռուս լրագրողներից մեկը հետաքրքրվեց, չի պատրաստվում ոստիկանությունը պողոտայից հանել աղբամանները, Օսիպյանն էլ նկատեց, որ հավաքի մասնակիցները կանեն այդ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին