«Ոչ թալանին» նախաձեռնություն. Ոչ թե պառակտում է եղել, այլ քայլերի փոփոխություն (տեսանյութ)
«ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելը եթե, Աստված չանի, իշխանությունը վերածի իմիտացիայի, խաբեություն տեղի ունենա, ոչ միայն Բաղրամյան պողոտան կփակենք, այլ տարբեր փողոցներ, նաև ողջ Հանրապետությունում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը:
Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանն էլ պարզաբանեց, որ Բաղրամյան պողոտայից հեռացել են անհրաժեշտ հաջորդական քայլեր մշակելու համար. «Միայն փողոց փակելով, համակարգելով այդ ամենը, անընդհատ լինելով տարածքում, բավականին բարդ էր, լճացում էր առաջացել»:
Արթուր Քոչարյանը վստահեցրեց, Բաղրամյանում գտնվող քաղաքացիների և իրենց միջև որևէ պառակտում չկա, իրենց թիմը զբաղվում է այլ աշխատանքներով: Սոֆիան էլ ավելացրեց, ոչ թե պառակտում է եղել, այլ քայլերի փոփոխություն, որը պետք է տանի հետագա քայլերի: Ըստ նրա, իրենք երեկ եղել են Բաղրամյան պողոտայոմ որպես քաղաքացիներ:
Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, եղել են մարդիկ, ովքեր փորձել են պառակտում մտցնել Բաղրամյան պողոտայի և Ազատության հրապարակի քաղաքացիների միջև, սակայն նրանց մոտ ոչ ստացվել:
Վաղինակ Շուշանյանը, ով սկզբում բանախոսների շարքում չէր, ուղղակի հետևում էր ասուլիսին, համաձայնեց պատասխանել միայն մի հարցի` հունիսի 28-ին Բաղրամյան պողոտայում, երբ հայտարարում էր, որ այստեղ բոլորը սադրիչներ են, ո՞ւմ նկատի ուներ. «Ես ի նկատի եմ ունեցել առաջին շարքերում կանգնածներին, ովքեր միտումնավոր թույլ չտվեցին ավարտել իմ հայտարարությունը, ինչի պառճառով այն չհասավ ժողովրդին: Իսկ թե ովքեր էին այդ մարդիկ, մենք չենք ճանաչում»:
Բանախոսները տեղեկացրեցին, որ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների հետ իրենք երեկ հանդիպել են, որոշել են ձևավորել համակարգող խմբեր, որոնց մեջ միայն քաղաքացիական ակտիվիստներ են լինելու:
«Հարթակի վրայի մարդկանց հետ չենք բանակցել, ովքեր մի պահ ուզում էին ընթացքը փոխել, այլ այն քաղաքացիների, ովքեր իրոք պայքարի են դուրս եկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ»,- նշեց Սոֆյան:
Նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանն էլ ասաց, որ իրենք իրենց պայքարը շարունակում են, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրենց չի բավարարում:
Ըստ ասուլիսի մասնակիցների, նախաձեռնության անդամների մի մասը հանդիպելու է իրավաբանների, տնտեսագետների հետ, իսկ մյուս մասն էլ Բաղրամյան պողոտայում քննարկելու է ձևավորվելիք հանձնաժողովների գործունեությունը: Ազատության հրապարակում նստացույց չեն անելու, կազմակերպելու են հանրային քննարկումներ:
Հիշեցնենք, հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման դեմ բողոքի հավաքը: Հունիսի 27-ին բողոքող քաղաքացիների մի մասը, մասնավորապես սկզբնական շրջանում ակցիայի կազմակերպիչները, որոշեցին իրենց պայքարը շարունակել Ազատության հրապարակում:
Նախորդող հրապարակումներ`
Ոստիկանապետ. «Եթե մենք մեզ չբժշկենք, ուրիշները մեզ կբժշկեն այնպես, ինչպես իրենք են ուզում»
Բաղրամյան պողոտա. Ցուցարարներն ուզում են բարձրախոսներ տեղադրել՝ երգելու, պարելու համար
Մաքսիմ Սարգսյանը՝ Բաղրամյանում հավաքվածներին միանալու մասին. «Ոչինչ պետք չէ բացառել»
Բաղրամյան պողոտա. Ձևավորում ենք բաց հարթակ
««Ոչ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ». Արթուր Քոչարյան
Բաղրամյան պողոտա. «Հարցերին ես եմ պատասխանում»
Վ.Շուշանյան. Ռադիկալ գործողությունների դրդողների էմոցիաների տակ երեկ մեծամասնությունը մնաց Բաղրամյան պողոտայում
Բաղրամյան պողոտա. «Լիդերի հարց լինելու խնդիր չկա»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ