Արամ Գրիգորյան. Իրավունք չունենք ամեն ինչ սեփականության իրավունքով ուրիշներին տալ
Մենք ՀԷՑ-ը տվել ենք մի ընկերության, որի կառավարման արդյունավետությունն ավելի ցածր է, քան եթե ընկերությունը մնար պետական: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Զարթոնք» քաղաքական-գաղափարական ակումբի անդամ Արամ Գրիգորյանը:
«Ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք սեփականության իրավունքով ամեն ինչը տալ ուրիշներին, կարելի է նաև կառավարման հանձնել»,-նկատեց Գրիգորյանը:
Գրիգորյանը, վկայակոչելով հայաստանյան օրենսդրությունը, նկատեց, որ սակագնի մասին նոր որոշում հանձնաժողովը չի կարող կայացնել առաջիկա վեց ամիսների ընթացքում, սակայն հանձնաժողովը կարող է ընկերությանը զրկել լիցենզիայից:
Ակումբի մյուս անդամ Գևորգ Հովսեփյանն էլ նշեց, որ ցանկացած ընկերությունում պետության ներկայությունը պետք է լինի:
Այսօր երիտասարդների բարձրաձայնած պահանջները, նրա խոսքով, հետևանքներ են, մինչդեռ պետք է վերացնել խնդրի պատճառները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում