ԵԽ պաշտոնյան հույս ունի, որ Բաղրամյանում տեղի ունեցող գործընթացները կմնան օրենքի շրջանակներում
Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելը հույս ունի, որ Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող գործընթացները կմնան օրենքի շրջանակներում: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, այս մասին նա ասել է նախօրեին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Ալեքսանդր Գեսելին և ուղեկցող անձանց հետաքրքրել է վերջին օրերի երևանյան իրադարձությունները և իրավիճակը Մարշալ Բաղրամյան պողոտայում:
Հունան Պողոսյանը մանրամասն ներկայացրել է դեպքերի ընթացքը, ոստիկանության գործողությունները, հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառումները:
Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելը գոհունակություն է հայտնել, որ իրավիճակը վերահսկվում է:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից շարունակվում է նստացույցը: Քաղաքացիները պահանջում են չեղյալ հայտարարել հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին