«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներն առգրավել են բջջային հեռախոսներ և դեղահաբեր
Հուլիսի 4-ին՝ կեսգիշերն անց, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի տեղամասերից մեկի քողարկվող պատի արտաքին կողմի միջնամասի հատվածում նկատել են դեպի պատը եկող անձի, որի մոտից զննությամբ հայտնաբերել և առգրավել են 2 բջջային հեռախոս 1 բաժանորդային քարտ, 1 հատ B-8 դաջվածքով և 10 հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբեր: Այս մասին հայտնում են ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Քաղաքացին «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներին հայտնել է, որ փաթեթը ցանկանում էր նետել հիմնարկի բնակելի գոտի:
Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: