Դատապարտյալին բերված հանձնուքի միջից սպիտակ փոշենման զանգված է հայտնաբերվել
Հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Ա.-ի համար քաղաքացի Կ.Ռ.-ի կողմից բերված հանձնուքի միջից նարնջի հյութի 2 տարաների զննությամբ հայտնաբերել են տարաների տակ որպես նստվածք առկա սպիտակ փոշենման չլուծվող զանգված: Այս մասին հայտնում են ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում