Պրոբացիայի վերաբերյալ սեմինար՝ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների համար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հուլիսի 7-ին ԱՊԿ բաժնի, Երևան քաղաքի 7 բաժանմունքների և Լոռու բաժանմունքի անձնակազմի համար տեղի է ունեցել սեմինար՝ պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված սեմինարն անցկացրել են միջազգային փորձագետներ Քրիստոֆեր Ֆրոսթը «Մեծ Բրիտանիա», Էնդրյու Բերնհարդտը` Մեծ Բրիտանիա և Իոան Դուրնեսկուն `«Ռումինիա»: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը և Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավարը:
Սեմինարի ընթացքում փորձագետներն անդրադարձել են պրոբացիայի ծառայողի հիմնական դերին, դատապարտյալի ռիսկերի տարանջատմանը և գնահատմանը, պատժամիջոցների պլանավորմանը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության այլ գործառույթներին:
Զբաղվածության գործակալության պետի տեղակալը պատրաստակամություն է հայտնել պրոբացիայի պիլոտային ծրագրի շրջանակներում համագործակցել ԱՊԿ բաժնի հետ ծառայությունում հաշվառված դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու համար:
Նախորդող հրապարակումներ՝
Լևոն Ավետիսյան. Դատապարտյալներին օգնելու համար սկսել ենք համագործակցել զբաղվածության կենտրոնների հետ (տեսանյութ)
Ներկայացվել է պրոբացիոն ծառայողների վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակը
Պրոբացիոն ծառայության ապագա աշխատակիցներին առավելապես հետաքրքրել է իրավախախտների մասին զեկույցներ ներկայացնելու գործառույթը
Պրոբացիոն ծառայության ռիսկերն ու վտանգները Հայաստանում
Պրոբացիոն ծառայությունն ավելի շատ պետք է կենտրոնանա վերականգնման վրա. Էնդի Բերնարդ (տեսանյութ)
Գուցե պատժելով վերականգնում ենք արդարությունը, բայց վտանգը հասարակության հանդեպ մնում է. Քրմոյան
Բարեփոխումների արդյունքում հնարավոր կլինի ազատազրկում պատժատեսակն ավելի քիչ կիրառել. նախարար
Տրվեց Պրոբացիայի պիլոտային ծառայության մեկնարկը (տեսանյութ)
Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին