Իրավունք 16:08 17/07/2015

Հանձնաժողովի անդամները բացատրել են` ինչու է նոր խորհրդարանը ունենալու առնվազն 101 կամ ավելի պատգամավոր

«Այն ամենը, ինչ այսօր ներկայացված է ձեր դատին, նաև իմ համեստ մասնակցությամբ արտացոլում է այն, ինչը իմ` համեստ սահմանադրագետի համոզմունքներին է համահունչ», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը` ներկայացնելով հանրային քննարկման դրված Սահմանադրության նախագիծը:

Նա, ի դեպ, խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցներից է:

Ներկայացվող նախագիծը, հիշեցնենք, Հայաստանում կառավարման նոր համակարգ է առաջարկում, և խոսելով Ազգային ժողովի ձևավորմանը վերաբերող գլխի` մասնավորապես 89-րդ հոդվածի մասին, Պողոսյանը հայտարարեց, որ ներկայացված նախագիծը չի նախատեսում, թե ստեղծված կայուն մեծամասնությունը պետք է հավերժ պահպանվի:

Նշենք, որ նույն հոդվածը սահմանում է. «Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը»:

«Այդ դրույթի ամրագրման պարագայում երբեք չի կարելի պնդել, որ Սահմանադրության նախագիծը թույլ չի տալիս, որպեսզի այլ մեծամասնություններ ձևավորվեն և կայուն մեծամասնության այդ գաղափարը երբևէ փոփոխության ենթակա չէ Ազգային ժողովի աշխատանքների ընթացքում», -բացատրեց սահմանադրագետը` ընդգծելով, որ շատ հնարավոր է խորհրդարանի գործունեության ժամանակ հնարավոր է մեծամասնությունը թուլանա, խախտվի, կոալիցիայից դուրս գան պատգամավորներ:

Անդրադառնալով ընտրական համակարգին, Պողոսյանն ասաց, որ Սահմանադրության մակարդակով ամրագրվել են հիմնական «կողմնորոշիչներ ընտրական համակարգի ճկունությունն ապահովելու համար»:

Հիմնական կողմնորոշիչը համամասնական ընտրակարգն է, ինչը ենթադրում է, որ Նոր Սահմանադրությամբ մեծամասնական ընտրատարածքներ չեն լինելու: Իսկ համամասնական ընտրակարգը պետք է երաշխավորի խորհրդարանում կայուն մեծամասնության ձևավորումը: Իսկ «կայուն մեծամասնություն» երաշխավորելու մեխանիզմները հստակեցվելու են Ընտրական օրենսգրքով: Այնուամենայնիվ, ըստ Պողոսյանի, Սահմանադրությունը այլ կողմնորոշիչ առաջարկում է 89-րդ հոդվածի 4-րդ մասում` Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

Ի դեպ, երկու փուլերում էլ կատարվում է համաժողովրդական ընտրություն:

«Բոլոր այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են արգելապատնեշը պետք է ներկայացված լինեն խորհրդարանում: Ակնհայտ է, որ այն ուժը, որը երկրորդ փուլում պարտվել է, պետք է նույնպես ներկայացվածություն ունենա Ազգային ժողովում և այդ ներկայացվածությունը պետք է ամրագրվի առաջին փուլի արդյունքներով: Բոլոր այն կուսակցությունները, որոնք առաջին փուլի արդյունքներով համամասնորեն ստանում են մանդատներ, պահպանում են այդ մանդատները»,- ներկայացրեց Պողոսյանը:

Նա նաև հստակեցրեց բուռն քննարկման առարկա դարձած 89-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն, Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից:

Պողոսյանի խոսքով, եթե խորհրդարանի ընտրության առաջին փուլի արդյունքներով ձևավորվում է մեծամասնություն և երկրորդ փուլի կարիք չի լինում, ապա ԱԺ-ն կունենա 101 պատգամավոր: Իսկ եթե անհրաժեշտ է 2-րդ փուլ, ապա սահմանադրագետի ներկայացմամբ, հաղթող կուսակցությունը ստանում է հավելյալ մանդատներ, որոնք ստանում է պատգամավորների թվի մեծացմամբ և ոչ թե այն մանդատներից հանելով, որոնք ստացել են պարտված կուսակցությունները:

«Դրա համար էլ այդ թիվը ֆիքսված չէ և 89-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ առնվազն 101 պատգամավորից է կազմված լինելու Ազգային ժողովը», հավելեց Պողոսյանը:

Լրացնելով գործընկերոջը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մյուս անդամ Հրայր Թովմասյանը նկատեց, որ ապագա խորհրդարանում տեղեր են հատկացվելու նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին:

«Այդ ներկայացուցիչները սովորական ձևով չեն ընտրվում, ինչպես մյուսները, այլ համապատասխան կառույցները իրենք են ներկայացնում նրանց և իրենք հավասար պատգամավորներ են, ինչպես ընտրվածները», նշեց Թովմասյանը` ընդգծելով, որ նրանց թիվը կարող է հասնել մինչև 4-ի:

Հանձնաժողովի անդամի խոսքով, տեսականորեն Ազգային ժողովում պատգամավորների թիվը կարող է հասնել 198-ի, իսկ գործնականում` 120-130-ի:

Ընտրական տեխնոլորգիաներին վերաբերող մյուս հարցերը կարգավորվելու են Ընտրական օրենսգրքով:

Հարակից հրապարակումներ`
Պատերազմի ժամանակ վարչապետի՝ ԶՈւ ղեկավարումը ստանձնելու մասին դրույթը լուրջ հակափաստարկներ չունի. Պողոսյան
Սահմանադրության նախնական տարբերակով, պատերազմի ժամանակ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է
ՀՀ նախագահն ԱԺ-ի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ. Նոր Սահմանադրություն
Նոր Սահմանադրությունն առաջարկում է ՀՀ նախագահին ընտրել 7 տարի ժամկետով
Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը
Նոր Սահմանադրությամբ նախագահը իրավունք չունի կողմնապահ լինել. Սահմանադրագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}