ՍԴ նախագիծը երաշխիք տալիս է դատավորների անկախության համար. Պողոսյան
Սահմանադրության նախագիծը սահմանում է` արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ այս դրույթը նոր է և չկա գործող Սահմանադրության մեջ:
«Սա Սահմանադրական մակարդակում լրացուցիչ երաշխիք է դատավորների գործունեության, նրանց անկախության համար, բայց բավարար չէ, որովհետև այս դրույթը իր արտացոլումը և կոնկրետացումը պետք է տեղ գտնի դատական, քրեական օրենսգրքերում», -հավելեց Պողոսյանը:
Ինչ վերաբերում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմանը, որի վերաբերյալ քննարկումներ ընթանում էին դեռևս Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ, Պողոսյանն ասաց, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը «սոցիալական փոքր հանրույթներում չի կարող արդյունավետ գործել»:
«Տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում հնարավոր չէ այդ մարդկանց այնպես առանձնացնել, որ իրենք կողմնակի ազդակներ չստանան այս կամ այն կերպ հարցը լուծելու տեսանկյունից: Դրա համար մենք խուսափել ենք այս ինստիտուտը ներդնելուց», -նշեց Հանձնաժողովի անդամը:
Հարակից հրապարակում`
Նոր Սահմանադրությամբ նախագահը իրավունք չունի կողմնապահ լինել. Սահմանադրագետ
Հանձնաժողովի անդամները բացատրել են` ինչու է նոր խորհրդարանը ունենալու առնվազն 101 կամ ավելի պատգամավոր
Ովքեր են լինելու ընտրիչները, որոնք կընտրեն Հանրապետության նախագահին
Նոր Սահմանադրությամբ ևս, Հայաստանում ընտանիք կարող են կազմել միայն կինն ու տղամարդը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին