Կեղծ թղթադրամների փոխանակում բանկում. հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` կեղծ տարադրամ իրացնելու դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից հայտնում են, որ հունիսի 8-ին մի քաղաքացի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում փոխանակման նպատակով ներկայացրել է մեկ 100 և մեկ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքի կեղծ թղթադրամներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկի գլխավոր գրասենյակի տեսախցիկի` տվյալ օրվա տեսագրությունը, որտեղ, ըստ վկաների ցուցմունքների, երևում է կեղծ թղթադրամները բանկի աշխատակցուհուն ներկայացրած անձը։
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու և միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում