Սիցիլիայում 11 մաֆիոզ է կալանավորվել
Սիցիլիայի ոստիկանությունը Cosa Nostra-ի ղեկավար Մաթեո Մեսինա Դենարոյի հետ կապ ունենալու մեղադրանքով 11 մաֆիոզ է կալանավորել: Մաթեո Մեսինա Դենարոն 1993 թվականից հետախուզման մեջ է, գրել է Reuters-ը:
Իտալացի ոստիկանները աշխատողները դեռևս 2012 թվականից հետևել են Սիցիլիայի հարավ-արևմուտքում ոչխարի ֆերմային, որտեղ հավաքվել են հանցավոր աշխարհի ղեկավարները և որոնց համար ընթերցել են հաղորդագրություններ Դենարոյից: Նախնական տվյալներով, կալանավորված մաֆիոզները օգնել են իրենց առաջնորդին բարեհաջող թաքնվել: Ըստ աղբյուրի, նրանց հետևելու հարցում գործածվել են բարձր տեխնոլոգիաներ:
Cosa Nostra-ի ղեկավարի ուղարկած հաղորդագրությունը «պիցցինի» անունն ունի: Դա գրված է եղել ձեռագիր, թղթի մի կտորի վրա, որը ճմռթած է եղել ու ամրացված ժապավենով: Թղթղ գնդիկները կարդալուց հետո նետել են ժայռերի մեջ մի որոշակի վայր ու հետո այրվել: Նամակագրության ժամանակ օգտագործվել են կոդավորված խոսքեր` «ոչխարները պահանջում են խուզվել» կամ «ծղոտը պատրաստ է»:
Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզին ողջունել է մաֆիոզների խմբին կալանավորելու փաստը և այդ օպերացիան համարել հարված ուղղված մաֆիայի դեմ: Բացի այդ նա կոչ է արել ոստիկանությանը «վերջնականապես գտնել ամենաշատը փնտրվող փախստականին»:
53-ամյա Դենարոն, ըստ աղբյուրի, անձամբ սպանել է առնվազն 50 մարդ: Առավել հայտնի է մաֆիոզական շրջապատում արված իր հայտարարություններից մեկը` «Ես միայնակ մի ամբողջ գերեզման եմ լցրել»: Նա 2002-ին ցմահ ազատազրկման է դատապարտվել Միլանում, Հռոմում և Ֆլորենցիայում պայթյունների շարքը կազմակերպելու համար: Դրանց ժամանակ 10 մարդ մահացել է ավելի քան 90 մարդ էլ վիրավորվել: