Իրավունք 21:00 28/08/2015

Սահմանադրության նախագիծը արտոնություն է սահմանում «հայազգիների» համար

Սահմանադրական փոփոխությունների նախագծում, ի թիվս այլ իրավունքների, որոշակի փոփոխության է ենթարկվել նաև ՀՀքաղաքացիության իրավունքը: Համապատասխան նորմը գործող սահմանադրության մեջ ամրագրված է 30.1 հոդվածում. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարման կարգը սահմանվում է օրենքով: Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաև քաղաքացիությունը փոխելու իրավունքից: Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով»։

Փոփոխությունների նախագծում հարցը կարգավորվում է 46-րդ հոդվածով: Այն, ի տարբերություն գործող սահմանադրության, բաղկացած է 5 կետերից, որոնցից յուրաքանչյուրի կարգավորման առարկան տարբեր է: Նշված հոդվածի 1-ին կետը, մասնավորապես, ամրագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»: Ինչպես երևում է, սա գործող նորմի ամրագրումն է, որով երկիրը որդեգրում է քաղաքացիության տրամադրման, այսպես կոչված, արյան սկզբունքը: Հոդվածի 2-րդ կետը, որով սահմանվում են Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերը, էականորեն լրացվել է: Մասնավորապես, եթե գործող նորմով սահմանվում է, որ քաղաքացիություն ստանալու իրավունք ունի այն երեխան, ում ծնողներից մեկը Հայաստանի քաղաքացի է, ապա առաջարկվող տարբերակում այս նորմը պահպանելուց բացի, առաջարկվում է քաղաքացիության իրավունք տրամադրել նաև ծագումով հայերին. «Յուրաքանչյուր երեխա, ում ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայազգի յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք»: 3-րդ կետը սահմանում է քաղաքացիությունից զրկելու արգելքը: Նորմն ամրագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից»: Ի տարբերություն գործող նորմի, առաջարկվող տարբերակում սահմանումն ավելի հստակ է. «ոչ ոքի» փոխարեն օգտագործվում է «ՀՀ քաղաքացի» տերմինը: Փոխարենը նախագծում դուրս է թողնվել քաղաքացիությունը փոխելու իրավունքի անձեռնմխելիության դրույթը: 4-րդ կետը նույնությամբ ամրագրում է, որ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով: Իսկ ահա 5-րդ կետը լիովին նոր նորմ է սահմանում, ըստ որի «քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո»:

Գործող սահմանադրության մեջ ամրագրված երկքաղաքացիությանը վերաբերող դրույթն ու նաև ՀՀ քաղաքացիներին օտարերկրյա պետությանը հանձնելու արգելքը փոփոխությունների նախագծում ներառված չեն: Բոլոր դեպքերում, կարևորագույն նորամուծությունը քաղաքացիության իրավունքի մեջ հայրենակիցների համար սահմանված արտոնություն է: Ժողովրդագրական խնդիրներ և ծավալուն սփյուռք ունեցող ժողովրդի պարագայում, բնականաբար, ողջամիտ է հայրենակիցների համար քաղաքացիության իրավունքի ճանաչումը սահմանադրորեն ամրագրելու հանգամանքը:

Ավելին՝ վերջին տարիների իրադարձությունները, մասնավորապես Սիրիայից և այլ երկրներից դեպի Հայաստան հայրենակիցների հոսքը, հրատապ են դարձնում այս հարցը, քանզի բոլորի համար էլ պարզ է, որ հայրենադարձների կարգավիճակը էականորեն ազդում է հանրային կյանքին մասնակցելու հնարավորությունների վրա. մի բան է՝ լինել քաղաքացի, մեկ այլ բան՝ փախստական կամ ներգաղթյալ:

Սակայն, չնայած նորմի արտաքուստ ողջամտությանն ու հիմնավոր բնույթին, պետք է փաստել, որ հարցը վերաբերում է անձի ինքնությանը՝ խիստ սուբյեկտիվ մի հանգամանքի, որին իրավական լեզվով օբյեկտիվ բնորոշում տալը անլուծելի բարդություններ է առաջ բերելու: Հիմնական խնդիրը լինելու է այն, թե ինչպես է որոշվելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող և որպես հայ ներկայացող անձի ազգային պատկանելիությունը կամ ինքնությունը:

Ընդունված է որպես ինքնության հիմնական բաղկացուցիչ մասեր համարել լեզվի իմացությունը, ազգի պատմության և մշակույթի ընդունումը, ազգի պատմության կրող լինելը, երբեմն նաև՝ կրոնական պատկանելիությունը: Սակայն նշված որևէ չափանիշով հնարավոր չէ պարզել անձի ազգային պատկանելիությունը կամ զատել հային ոչ հայից, քանի որ աշխարհում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն խոսում հայերեն, հայ ազգային մշակույթի ու ավանդույթների կրող չեն ու նաև քրիստոնյա չեն: Սակայն իրենք իրենց համարում են հայ, ելնելով, ենթադրենք, ծագումից, ասելով, որ նրանց պապերը կամ ծնողներ հայ են եղել: Սակայն այս ասպեկտն էլ իր բարդությունն ունի, քանի որ անձը չունի իր ազգային պատկանելիությունը փաստող գեն, ուստի ազգությունը ժառանգաբար փոխանցվող հատկություն չէ: Եթե ժառանգական, այսինքն՝ կենսաբանական չէ, մնում է միայն սոցիալականը, իսկ ավելի կոնկրետ՝ մշակութայինը:

Եվրոպական երկրներում այս խնդրահարույց հարցը լուծել են ամենապարզ ճանապարհով՝ նույնացնելով ազգայինը քաղաքացիականի հետ: Առհասարակ արևմտյան երկրներում ընդունված է մարդու ազգային պատկանելիությունը որոշել նրանով, թե որ երկրի քաղաքացի է նա: Արդյունքում ստացվել է, որ կան սևամորթ ֆրանսիացիներ, ովքեր գաղթել են Աֆրիկայից և, հնարավոր է, չեն էլ խոսում ֆրանսերեն, և այլն: Նրանց ազգային պատկանելիությունն այս դեպքում արդեն կոչվում է «էթնիկություն» և դրան առանձնապես ուշադրություն չի դարձվում:

Բայց մեր պարագայում, քանի որ նոր սահմանադրության նախագիծը ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք է վերապահում հայազգի յուրաքանչյուր մարդու, ապա նրա ազգային (էթնիկ) պատկանելիությունը որոշելը դառնում է խիստ կարևոր: Եթե մենք չունենանք արդյունավետ գործիք՝ զատելու հային ոչ հայից, ապա ստիպված ենք լինելու քաղաքացիություն տալ բոլոր նրանց, ովքեր կդիմեն և կներկայանան որպես հայ:

Ենթադրվում է, որ այդ դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող մարդուց կպահանջվի որևէ փաստաթուղթ, որտեղ նշված կլինի անձի հայ լինելը: Նման «վկայականի» դեր կարող են կատարել ինչպես ծնողների փաստաթղթերը, որտեղ նշված է նրանց ազգությունը, այնպես էլ, ենթադրենք, հայկական եկեղեցում կնքվելու, մկրտվելու կամ պսակադրվելու մասին վկայող փաստաթղթերը և այլն: Սակայն բոլոր այդ տարբերակները, կապված ազգությունը փաստող վկայականի հետ, ավելի շուտ ոչ թե հարցի իրավական և տրամաբանական լուծումներն են, այլ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրած մարդու գործին ընթացք տալու միակ հնարավորությունները կամ տարբերակները:

Այլ դեպքերում դիմող անձին ՀՀ քաղաքացիություն տալու հիմք կարող է հանդիսանալ ազգանվան «յան» վերջավորությունը, որը, սակայն, միայն ձևականորեն է խոսում անձի հայ լինելու մասին, քանի որ բազմաթիվ քրդեր, եզդիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ այսօր ունեն այդ վերջավորությունն իրենց ազգանուններում՝ իրականում որևէ կապ չունենալով հայ ազգի հետ:
Ինչպես երևում է, թեպետ նոր սահմանադրության նախագիծը պարզ սահմանում է, որ «Հայազգի յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք», բայց իրականում նրա հայ լինելը հաստատելը կամ հերքելը դառնում է բավականին բարդ և գրեթե անլուծելի խնդիր իրավական և տրամաբանական տեսակետից:

Մովսես Դեմիրճյան, վերլուծաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը
11:57 29/03/2024

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}