Եղվարդի խճուղում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով կատարվում է հետաքննություն
Ոստիկանության ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ սպայական դասակի ավագ տեսուչը նախօրեի երեկոյան Եղվարդի խճուղում ծառայություն կատարելիս նկատել է իրար հետ վիճաբանող քաղաքացիների, որոնց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ ներկայացրել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, պարզվել է, որ Ձոր-2 թաղամասի մոտ, վիճաբանության ժամանակ, 1937 թ. ծնված Կնյազ Ս.-ն և նրա որդին` 1967 թ. ծնված Ռուդոլֆ Ս.-ն, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 1986 թ. ծնված Սարգիս Ա.-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Սարգիս Ա.-ն ձեռքերով հարվածել է Կնյազ Ս.-ի մարմնի տարբեր մասերին:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: