Ավստրիայում դահուկորդուհին դատի է տվել 6-ամյա աղջկան
Ավստրիացի դահուկորդուհին դատի է տվել 6-ամյա մի աղջկա իր առողջությանը վնաս հասցնելու համար: Հայցով դահուկորդուհին պահանջում է 38 հազար եվրո: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Աղջկա ընտանիքը և տուժած մարզուհին հանգստացել են նույն լեռնադահուկային հանգստավայրում: 6-ամյա աղջիկը երթուղու վրա պատահաբար կտրել է դահուկորդուհու ճանապարհը, վերջինս ընկել է ու մի քանի լուրջ վնասվածք ստացել: Դատարանով նրա պահանջած գումարը հաշվարկված է բժշկական ծախսերը հոգալու համար: Դատարանը քննում է, թե արդյոք երեխան մեղավոր է և կարող է արդյոք օրենքով պատասխանատվություն կրել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին