Բաղրամյանում սպասում են 8 անց 20-ին (լուսանկարներ)
Բաղրամյան պողոտայում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության հավաքը և քիչ առաջ նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ սպասում են ժամը` 20:20-ին այսօր բերման ենթարկվածների բաց թողնմանը: Այս պահին ոստիկանները պատ կազմած կանգնած են:
Նշենք, որ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից Panorama.am-ին հայտնել էին, որ
ոստիկանության Արաբկիրի բաժին Բաղրամյան պողոտայից վարչական բերման է ենթարկվել 4 քաղաքացի:
Նրանք բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունից բերման ենթարկվածների անուններ չէին նշել` պատճառաբանելով, որ ճշտվում են:
Նախորդող հրապարակում՝
«Ոչ թալանին». Բաղրամյանից քաղաքացիներ են բերման ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ