Փաստաբանների պալատը ՍԴ նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք է ներկայացրել
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խումբն ավարտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին, 2-րդ, 7-րդ և 8-րդ գլուխների վերաբերյալ քննարկումները: Ինչպես տեղեկացնում են ՓՊ լրատվական ծառայությունից, քննարկումների արդյունքում կազմվել է աշխատանքային խմբի մասնագիտական կարծիք։
ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբը ժամանակի սղության պատճառով քննարկել է միայն Սահմանդրության նախագծի 16 գլուխներից 1-ին՝«Սահմանադրական կարգի հիմունքներ», 2-րդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները», 7-րդ՝ «Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը» և 8-րդ՝ «Դատախազությունը և քննչական մարմինները» գլուխները։
Աշխատանքային խմբի մասնագիտական կարծիքի մեջ ընդգրկվել են Նախագծի միայն այն նորմերը, որոնց վերաբերյալ Աշխատանքային խումբը կարծիքի ներկայացման պահին առաջարկներ է ունեցել։
ՓՊ մասնագիտական կարծիքը` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին