Աշտարակ-Ապարան ճանապարհին հետիոտնին մահացու վրաերթի ենթարկածը դիմել է փախուստի
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու, դեպքի վայրից փախուստի դիմելու դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 21:40-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկվել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Գ.Սահակյանը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ պարզելու վրաերթ կատարած մեքենան և վարորդի ինքնությունը և ներկայացնել քննչական մարմնին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ վրաերթի բոլոր հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Պահանջվել և ստացվել են Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում տեղադրված տեսախցիկների կողմից արձանագրած տեսագրությունները՝ վրաերթ կատարած ավտոմեքենան պարզելու նպատակով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան