Գիտնականները հաստատել են Քենեդիի սպանողի մեղքի ապացույցի իսկությունը
Համակարգչային մոդելավորման օգնությամբ ամերիկացի հետազոտողները նոր ապացույց են ստացել, որը վկայում է, որ Ջոն Քենեդիին սպանել է հենց Լի Հարվի Օսվալդը: Գիտնականները հաստատել են այսպես կոչված «հետնաբակի լուսանկարի» իսկությունը, որում ԱՄՆ նախագահին սպանողը երևում է մահացու կրակ արձակած նույն հրացանը ձեռքին՝ սպանությունից մի քանի ամիս առաջ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Նախկինում որոշ հետազոտողներ պնդում էին, որ լուսանկարը կեղծիք է, քանի որ հրաձիգի դիրքը բնական չէ, իսկ ստվերներն ու լուսավորությունը վկայում են մոնտաժի մասին: Այդուհանդերձ համակարգչային մոդելավորումը թույլ է տվել ապացուցել, որ մեղադրյալի դիրքում ոչինչ տարօրինակ չկա: Լուսանկարի հեղինակը ենթադրյալ հրաձիգի կինն է՝ Մարինա Օսվալդը, այն արվել է 1963 թվականին: Լուսանկարներից մեկում Օսվալդի ձեռքում մարքսիստական The Militant և The Worker թերթերն են և հրացանը: Ինքը՝ հրաձիգը պնդել էր, որ լուսանկարը կեղծիք է:
ԱՄՆ 35-րդ նախագահը սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին: Պաշտոնապես նրա սպանության մեջ մեղադրել են Լի Հարվի Օսվալդին: Նա ձերբակալվել է: Նոյեմբերի 24-ին, մինչ վերջնական մեղարդանքը և դատը, Լի Օսվալդը սպանվել է Ջեք Ռուբիի կողմից։