Դժո՞խք թե 3-րդ գյուղ

15:18 03/02/2012 » Հասարակություն

Դժո՞խք թե 3-րդ գյուղ

Տևական ժամանակ է, ինչ 15-րդ թաղամասից դեպի Հ2 հեռուստաընկերություն և հաջորդիվ` 3-րդ գյուղ կամ Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհահատվածը մթության մեջ է թաղված: Երեկոյան այս հատվածում, որը միայն մի կողմից է մարդաբնակ, քանի որ հարում է 17-րդ թաղամասին, անգամ վախենալու է . ստիպված ես տրանպսորտային փոխադրամիջոցի  սպասել բացարձակ մթության մեջ` բառիս բուն իմաստով չոլի մեջտեղում, թափառական շների ընկերակցությամբ:

Երթուղային տաքսիների վարորդներն այս հատվածով քշելիս չեն մոռանում նեղսրտել` «Էս բարդակը ե՞րբ կվերանա», միաժամանակ հիշելով նաև այն, որ տարուց ավելի նույն այդ ճանապարհահատվածի մի մասը կիսաասֆալտած վիճակում է ու ոչ մեկին դա չէր էլ հետաքրքրում: Հիմա էլ լուսավորությունը:

«Դժոխքում ենք ապրում» կատակում են 3-րդ գյուղի բնակիչները, եթե իրենց հարցնում են, թե որտե՞ղ են ապրում:
«Միայն դժոխք տանող ճանապարհը կարող է լինել և այդքան մութ, և այդքան վախենալու»:

Panorama.amի հարցմանն ի պատասխան, թե ինչո՞ւ է ճանապարհի այդ հատվածը մութ, Աջափնյակ վարչական շրջանի արտաքին լուսավորության բաժնի պատասխանատուն նշեց, որ մինչ օրս իրենք բողոք չեն ստացել մթության վերաբերյալ, այլապես` «իմանայի, առավոտ հենց կհրահանգեի խնդիրը լուծեն»:

Իհարկե խոստացավ, որ խնդիրն անմիջապես լուծում կստանա և այդ հատվածը դժոխային մթությունից կազատվի` ի ուրախություն բոլորիս:

Բացի այս, տեղեկացրեց նաև, որ 15-րդ թաղամասից Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհահատվածում այս տարի խոշոր շինարարական աշխատանքներ են նախատեսված և այն ասֆալտապատմանը կարոտ մնացած հատվածը, որ մի տարի անձեռնմխելի վիճակում էր, առաջիկայում 14 մ լայնությամբ «հրաշալի ճանապարհ է» դառնալու:

Ի դեպ, դրան զուգահեռ էլ այդ հատվածում արտաքին լուսավորություն կանցկացնեն ու ճանապարհը կլինի ոչ միայն բարեկարգ, այլև լուսավոր:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լիա Խոջոյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց