Հասարակական տրանսպորտի թշվառությունն ու պերճանքը  (լուսանկարներ)

15:34 22/02/2012 » Հասարակություն

Հասարակական տրանսպորտի թշվառությունն ու պերճանքը (լուսանկարներ)

Բոլոր նրանք, ովքեր սեփական ավտոմեքենա չունեն և ստիպված են օրը թեկուզ երկու անգամ օգտվել հասարակական տրանսպորտից, ամեն օրը սկսում կամ ավարտում են լուսանկարներում պատկերված «հարմարավետ» ու «հիգիենիկ» պայմաններում: Թե ի՞նչ ազդեցություն է այն թողնում մեր բոլորիս տրամադրության, երբեմն նաև ինքնազգացողության վրա, հատկապես, երբ այս ամենին գումարվում են նաև կեղտից ճարպոտած նստատեղերն ու բռնակները,   վարորդի ծխելը, նրանից փչող քրտնքի հոտը կամ արևածաղիկ կերած մատներով գումար ստանալը` ամենքս, թերևս,  ունի սեփական հիշողությունները:

Պարզապես մնում է հավատալ, որ մի օր այս ամենին վերջ կտրվի ու քաղաքացին, ով հարկեր է վճարում պետությանը, վերջինիս կողմից փոքր-ինչ ավելի հարգված կլինի:

Ի դեպ, նշենք, որ բոլորովին վերջերս Երևանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ «Միասին» երիտասարդական շարժման հետ համատեղ սկսել են ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման մոնիտորինգը… հուսանք լուսանկարներում արձանագրվածը մոնիթորինգ իրականացնողների աչքից չի վրիպի:


Լուսանկարները` Լիա Խոջոյանի, Լիլիան Գալստյանի

 

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց