Սկեսրոջ կողմից դաժանաբար ծեծված առաջին հարսը հետ է վերցրել իր ցուցմունքի մի մասը
Դավիթ Զիրոյանի առաջինի կինը` Մելինեն, ով պարբերաբար ծեծի, կտտանքների է ենթարկվել ամուսնու և սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից, անհայտ պատճառներով փոխել է իր ցուցմունքը, որի արդյունքում մեղմացվել է սկեսրոջ դեմ առաջադրված մեղադրանքը: Այս մասին ասուլիսում հայտարարեց Դ. Զիրոյանի երկրորդ կինը` Մարիամ Գևորգյանը, ով դատի է տվել ամուսնուն ու սկեսրոջը` իր նկատմամբ բռնություններ կիրառելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Հ. Միքայելյանին մեղադրանք է ներկայացվել ՔրՕր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձնակի դաժանությամ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առանձնակի դաժանությամբ խոշտանգում): Սակայն նախքան Մելինեի` ցուցմունքների մի մասի հետ վերցնելը, մեղադրվել է ՔրՕր-ի 112 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով (մեկից ավելի անձանց դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը):
Տուժող Մ. Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանն ասաց, որ Մելինեն նախապես ասել էր, որ հարվածից վնասվել է աչքերից մեկի տեսողությունը, ինչը հաստատել էր նաև փորձաքննությունը, որ տեսողության կորուստը հարվածի հետևանք է, սակայն հետագայում նա հրաժարվել է իր ցուցմունքի այդ մասից և Հ. Միքայելյանի մեղադրանքը փոխվել է (ներկայիս հոդածներով` ազատազրկում նվազագույնը` 4-5 տարի, իսկ նախկին հոդվածքով` 7-9 տարի):
Մ. Գևորգյանը, Նոնա Գալստյանն ասացին, որ չգիտեն, թե ինչ պատճառով է Մելինե հետ վերցրել իր ցուցմունքի այդ մասը, չեն զրուցել նրա հետ, մինչդեռ հենց նա է գտել Մարիամին, գնացել նրանց տուն ու առաջարկել, որ միասին դիմեն ոստիկանություն: «Սկզբում նա ամեն ինչ պատմել էր, հետագայում, երբ Դավիթ Զիրոյանը հայտնվել էր նախաքննության, ցուցմունքների մի մասից հրաժարվեց»,- ասաց Ն. Գալստյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Զիրոյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել` ՔՕ «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» (բայց առանց «առանձնակի դաժանության») և «Ծեծ» հոդվածների հատկանիշներով, սակայն նրա նկատմամբ կիրառվել էր համաներում, ու նա այժմ ազատության մեջ է:
Նախորդիվ`
Իսկական տղամարդը չի ծեծում. Ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծված Մարիամը դատախազության առջև էր
Մարիամին դաժանորեն ծեծած սկեսուրը կալանավորվել է և այսօր կտեղափոխվի Հայաստան
Դանակով, շերեփով, պատառաքաղով հարսին ծեծած սկեսրոջ դատը մեկնարկում է այսօր
Սկեսուրի ծեծից տուժած հարսի ներկայացուցիչը միջնորդելու է խստացնել նրա մեղադրանքը
Սկեսուրի կողմից դաժանաբար ծեծի ենթարկված Մարիամ Գևորգյանի պաշտպանը բողոքարկելու է դատարանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ