Օսկանյանը հույս ունի, որ գործը կկարճվի

13:07 22/06/2012 » Անցուդարձ

Օսկանյանը հույս ունի, որ գործը կկարճվի

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր 14.30 կրկին կանչվել է ԱԱԾ հարցաքննության, կգնա անպայման, իսկ կխոսի թե ոչ կորոշի իր իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո: Ամեն դեպքում իր սահմանադրական իրավունքից օգտվելով ցուցմունք չտալը կա ու կա:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն շարունակում է Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամին վերագրվող փողերի լվացման քրգործի քննությունը:

Իսկ այս ամենում բացառապես քաղաքական ենթատեքստ փնտրող ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազիություն՝ գործը կարճելու պահանջով և ակնկալում է դրական պատասխան: Այդուհանդերձ մերժվելու դեպքում գործի ինչպիսի ընթացք և դրա շուրջ քաղաքական ինչ զարգացումներ է սպասում Վարդան Օսկանյանը, կիսվեց Panorama.am-ի հետ:

- Ձեզ կրկին հրավիրել են ԱԱԾ, նորից որպե՞ս վկա:

-Այո´, նորից որպես վկա: Վկան են կանչել, կգնամ, իրավաբանի հետ չեմ խոսել ցուցմունքը կտանք, թե ոչ հետո կորոշենք:

-Դուք դիմել էիք գլխավոր դատախազին՝ գործը կարճվելու համար, ի՞նչ պատասխան կա, ի՞նչ եք կարծում:

-Դեռ պատասխան չկա: Գիտեմ, որ փաստաբանն էդ դիմումը ներկայացրել է: Սպասենք, տեսնենք ինչ պատասխան կլինի: Հույս ունենք, որ կկարճվի, որովհետև ինչպես փաստաբանը հիմնավորում է, քրեական, այստեղ, հիմքեր չկան և ինչքան շուտ կարճվի, կարծում եմ, էդքան արագ էս հարցը կփակվի:

-Գործն ընդհանարապես ի՞նչ ընթացք ունի, բացի այն բանից, որ հրավիրում եք ու Դուք հրաժարվում եք ցուցմունք տալ:

-Չգիտեմ լսել եմ, որ այլոց են հրավիրում նաև՝ «Սիվիլիթասի աշխատակիցներից», իրենք ինչ-որ շարունակում են աշխատել:

Հավատացեք՝ ինձ այդքան էլ չի հետաքրքրում թե էնտեղ ինչ գործընթացներ են գնում: Ինձ համար ես այդ հարցը դիտարկում եմ միայն քաղաքական հարթության վրա:

-Իսկ ի՞նչ հանգուցալուծում եք ակնկալում, ի՞նչ եք կարծում ավելի հեռու գնացող քայլերի կդիմի ԱԱԾ-ն:

-Իրենց պետք է հարցնեք, իմ ակնկալությունն այն է, որ պետք է կարճվի, որովհետև հիմք չկա:

- Դուք դա քաղաքական պատվե՞ր եք համարում, քաղաքական ենթատե՞քստ եք տեսնում:

-Գիտեք, ես էդպես եմ համարում, որովհետև ուրիշ բացատրություն այս բոլորին ես չունեմ:

-Ուրեմն մինչև ո՞ւր կարող է գնալ այդ պատվերը Ձեր կարծքիով:

-Դա պետք է հարցնեք նրանց:

-Ամեն դեպքում այս ամենից ո՞վ է ամենաշահեկան վիճակում գտնվում, պարոն Օսկանյան:

-Չեմ էլ ուզում մեկնաբանել:

-Անուն չե՞ք տալիս, ո՞վ է պատվեր տվողը:

-Չէ, չի հետաքրքրում, հավատացեք:

-Իսկ Ձեզ համար կանխատեսելի՞ է այս ամենի շարունակությունը դատախազությունից մերժվելու պարագայում ինչ ընթացք կունենա:

-Չէ, էս հարցը, համարյա կարող եմ ասել, որ հետևում եմ թողել, զբաղվում եմ ավելի կարևոր հարցերով, ԱԺ-ում մենք շատ լուրջ հարց ենք քննարկում, կառավարության ծրագիրը, չեմ ուզում շեղվեմ դրանից: Սա իմ գործընթացն է, որ սկսվել է ինձ համար գոնե անհասկանալի պատճառներով և այս հարցը ես դիտարկում եմ քաղաքական հարթության վրա, ինչը կանեն մինչև ուր կտանեն, հավատացեք, որ ինձ արդեն չի հետաքրքրում:

-Միայն Դուք ե՞ք սա բացառապես քաղաքական հարթութայն վրա դիտարկում:

-Դա միայն ես կարող եմ ասեմ, որովհետև գիտեմ, որ որևէ հիքմ չկա, այդ բոլորի տակ, ամեն ինչ ինձ շատ ծանոթ է, ամեն ինչ շատ թափանցիկ և ամեն ինչ մեջտեղն է, դրա համար էլ ես այլ բացատրություն, քան այն ինչ ասել նախորդ անգամ:

-Խնդրել էիք, որպեսզի ԱԱԾ-ն փաստաթղթերը հրապարակեր, ի՞նչ եղավ, ի՞նչ ընթացքի մեջ է:

-Արդեն փաստաբանը դիմել է ԱԱԾ, թույլտվություն վերցնելու, այն փաստաղթերթը, որոնք պետք է թափանցիկ դարձնեն, որպեսզի մարդիկ համոզվեն, որ իրավիճակը ինչ է, մենք կուզենայինք, իսկապես տարածել, բայց չենք ուզում օրենքը խախտած լինել, դրա համար պետք է թույլտվությունը ԱԱԾ-ի: Դրա համար էլ դիմել ենք, չգիտեմ պատասխանը ինչ կլինի:

-Նախորդ անգամ հայտարարել էիք, որ օգտվելու եք Ձեր սահմանադրական իրավունքից և ԱԱԾ-ում ցուցմունք չեք տալու, մինչդեռ հիմա չեք բացառում, որ կարող է խոսեք, նայած թե ինչ խորուրդ կտա Ձեր իրավաբանը:
Հաշվի առնելով նախորդ անգամ ԱԱԾ կանչվելու այս ինտերվալը և այն, որ դեսպաննեի հետ հանդիպումներ եք ունեցել, հնարավոր է այս ընթացքում իրավիճակ է փոխվել և այդ պատճառով է, որ չեք բացառում, որ կարող է խոսեք ԱԱԾ-ում:

-Ես դա կորոշեմ իմ փաստաբանի հետ, կարծում եմ երևի թե նույնը կլինի:

-Չե՞ք կարծում, որ դա կարող է շահարկումների տեղի տալ:

-Խնդիր չէ, արդեն շահարկումները համատարած են, հարց չեմ տեսնում:

-Պարոն Օսկանյան, փաստորեն հաստատո՞ւմ եք, որ գումարները, որոնք փոխանցված են եղել չեն հասել հիմնադրամ:

-Ես Ձեր այդ բոլորին հարցերին իմ սպառիչ պատասխանները տվել եմ:

Հարցազրույցը` Սյուզի Բադոյանի

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց