«Անձնագիր չկա». Արձակուրդներին ընդառաջ քաղաքացիները նույն խնդրի առջև են կանգնած

09:17 28/06/2012 » Իրավունք

«Անձնագիր չկա». Արձակուրդներին ընդառաջ քաղաքացիները նույն խնդրի առջև են կանգնած

Արդեն մի քանի ամիս է, ինչ քաղաքացիները անձնագիր ստանալիս խնդիրներ են ունենում` կամ անձնագրեր չեն տրամադրվում կամ դիմելուց երկար ժամանակ հետո են միայն անձնագիրն ստանում: Panorama.am-ի խմբագրությանը դիմած քաղաքացիներից մեկը նշեց, որ իրեն Նոր Նորքի անձնագրային ծառայություն դիմելուց ասել են երկու շաբաթ հետո կարող է ստանալ անձնագիրը, սակայն նշված ժամկետում չեն տրամադրել` պատճառաբանելով, թե «անձնագիր չկա»:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Panorama.am-ին մեկնաբանելով անձնագրերի հետ կապված հարցը, ասաց, որ իսկապես, խնդիր կա և «ամեն ինչ արվում է այն լուծելու ուղղությամբ»:
«Շուտով խնդիրը լուծում կստանա», -վստահեցրեց Ահարոնյանը:

Ավելի վաղ Panorama.am-ը վկայակոչելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը, տեղեկացրել էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցվում է կարճ ժամկետում անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքումը: Նաև տեղեկացրել էին, որ սահմանված ժամկետում անձնագրեր տրամադրվում են:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց