Ռազմական արդյունաբերություն ղարաբաղյան իշխանությունների ծրագրերում չկա. Մովսես Հակոբյան

11:05 09/07/2012 » Հասարակություն

Ռազմական արդյունաբերություն ղարաբաղյան իշխանությունների ծրագրերում չկա. Մովսես Հակոբյան

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը իրենից ոչինչ չի ներկայացնում և հավասար է չունենալուն: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում լրագրողների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

«Ինչպես մշակույթի նախարար ունեն, այնպես էլ ռազմաարդյունաբերության նախարար, այսինքն` երկուսն էլ չունեն», -նկատեց ԼՂՀ պաշտոնյան:

Նրա խոսքով, Ադրբեջանում արտադրված ոչ մի զենք չի կիրառվում, և այդ երկիրը զենքերը գնում է ու շատ թանկ գներով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռազմաարդյունաբերության հիմնմանը, ապա Մովսես Հակոբյանն ասաց, որ նման ծրագիր ղարաբաղյան իշխանությունները չունեն: «Մենք ընդամենը իրականացնում ենք վերանորոգում և արդիականացում», -նկատեց Հակոբյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց