Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում առավոտյան երկրաշարժ է գրանցվել

09:40 02/08/2012 » Հասարակություն

Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում առավոտյան երկրաշարժ է գրանցվել

Oգոստոսի 2-ին, ժամը 07.56-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07.37-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 5 կմ արևմուտք, տեղի է ունեցել 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց