Առաջին գիծ. Մարտունի 3 (տեսանյութ)

11:35 29/10/2012 » Հասարակություն

Առաջին գիծ. Մարտունի 3 (տեսանյութ)



«ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական դիրքերում հսկայական աշխատանք է իրականացվում. մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները ապահովվում են և՛ մեծ կալորիականություն ունեցող սնունդով, և՛ դիրքերում ապրելու ու մարտական հերթապահություն կրելու համար անհրաժեշտ այլ հնարավորություններով: Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների անվտանգությունը առաջնային խնդիր է, որի ապահովման համար բանակի հրամանատարությունը ջանք չի խնայում»:
Վստահեցնում են Արցախի պաշտպանության բանակի պատասխանատուները:

Panorama.am-ի տեսախցիկը շրջել է ԼՂՀ առաջին գծում, ֆիքսել սահմանը հսկող զինվորներին. Ծառայություն իրականցնելիս չեն զրուցում, լուրջ են, հետևում են մի քանի քայլ այն կողմ գտնվող հակառակորդի անցուդարձին:

Այս տղաներից մի քանի մետր այն կողմ սահմանն է, և այն անառիկ է ու պաշտպանված հենց նրանց շնորհիվ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց