Apple-ը հնարավոր է հետաձգի մեծ էկրանով iPad-ի արտադրությունը
Apple ընկերությունը 12,9 դյումանոց էկրան ունեցող iPad-ի զանգվածային արտադրությունը կսկսի 2015 թվականի սկզբից: Ավելի վաղ նախատեսված էր մեծ iPad-ի արտադրությունն այս տարվա դեկտեմբերին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով WSJ-ին:
Աղբյուրի պնդմամբ, iPhone-ի և iPad-ի սարքերը հիմնական հավաքող չինական Foxconn ընկերությունը բախվել է արտադրական հզորության և աշխատուժի պակասի խնդրին: Դա պայմանավորված է iPhone 6 և iPhone 6 Plus-ի մեծ պահանջարկի հետ: Foxconn-ը բոլոր ռեսուրսներն օգտագործում է միայն այդ դեֆիցիտը լրացնելու համար:
Foxconn-ը չի կարողանում վարձել մեծ թվով աշխատակիցներ իր գլխավոր գործարանում աշխատելու համար, որտեղ հավաքում են այֆոնները: Գործարանում աշատում է ավելի քան 200 հազար մարդ, բայց նույնիսկ այդքան աշխատուժը բավարար չէ iPhone 6 և iPhone 6 Plus-ի պահանջարկը բավարարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին