Տնտեսություն 10:20 14/11/2014

Հայկական թվային մտքի հաղթանակը` եվրոպական հեղինակավոր ՏՏ մրցույթում

Նոյեմբերի 19-ից 21-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կանցկացվի Երիտասարդական եվրոպական մրցանակաբաշխության (European Youth Award) հաղթողների պարգևատրման արարողությունը: European Youth Award-ի շրջանակում անցկացված Digital Creativity for Social Good մրցույթի հաղթողների թվում է հայկական CityBugs նախագիծը:

Հայկական այս նորարական նախագիծը մրցում էր եվրոպական 49 երկրից 130 մասնակցի հետ: 11 անվանակարգերում հաղթող նախագծերը ընտրվել են մասնագետներից կազմված միջազգային ժյուրիի կողմից։ Նրանք 11 երկրից են` Հայաստանից, Ավստրիայից (2), Չեխիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից (2), Պորտուգալիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Շվեցարիայից և Միացյալ Թագավորությունից:

Բացի պարգևատրման արարողությանը եվրոպական այս քաղաքում լինելու է սոցիալական նախագծերի ամենախոշոր ինտերակտիվ կոնֆերանսը, որին կմասնակցեն նաև միջազգային կառույցներից մասնագետներ, ՏՏ փորձագետներ, բիզնեսի հեղինակավոր առաջնորդներ: Նախագծերը ներկայացնելուց հետո, hիմնվելով այդ շնորհանդեսների վրա` EYA-ի գրանդ ժուրին կընտրի մեկ ընդհանուր հաղթողի, որը կստանա խոշոր դրամաշնորհ իր նախագծի համար։

Այս տարվա մրցույթի թեմաներն ու առաջնահերթությունները սահմանվել են Եվրոպայի խորհրդի կողմից ԵՄ 2020-ի ռազմավարությանշրջանակում: Եվրոպայի «թվային հանրության» ներկայացուցիչները ցուցադրել են, թե ինչպես ՏՏ ոլորտի ու բջջային տեխնոլոգիաների կիրառումը կարող է հանգեցնել սոցիալական խնդիրների լուծմանը:

ՏՏ մասնագետ և Citybugs նախագծի համահեղինակ Հովհաննես Աղաջանյանը` մինչ  Ավստրիա մեկնելը, որտեղ պետք է ներկայացվեն հաղթող նախագծերը, Panorama. am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց մրցույթից:

- Մենք հաղթող ենք ճանաչվել Future Living: e-mobility &urban development անվանակարգում, որտեղ որոշիչ դեր էր խաղում մեր բազմաֆուկցոնալությունը, որովհետև մենք օգտագործում ենք, թե՛ Վեբ տեխնոլգիաներ, թե՛ մոբայլ։ Կարծում եմ` մեր հիմնական մրցակցային առավելությունը այն է, որ մենք բացի ինչ որ ստատիկ կայք կամ ծրագիր ստեղծելուց, ակտիվ օգտագործում ենք ՏՏ լուծումներ և միշտ զարգացնում ենք համակարգը` ավելացնելով նոր ֆուկցիաներ։ Մեր նպատակն է եղել ստեղծել հանրային գործիք և հասարակության, և պետական մարմինների համար, որը իր մեջ պետք է ներառի ինովացիոն ՏՏ լուծումներ։ Մեր նախագծի նպատակն է ոչ ավանդական մեթոդներով քաղաքային խնդիրների բարձրաձայնումը և դրանց լուծման համար ուղղված քայլերի համար առաջարկների ներկայացումը:

- Վերջերս CityBugs ներկայացնում էիք Բեռլնում IT4Change միջոցառմանը, ինչ արդյունքներ եղա՞ն :
-Բեռլինը մեր թիմի համար առաջին խոշոր մարտահրավերն էր, քանի որ մասնակցում էինք Սոցիալական Ձեռներեցության գաղափարի հիմնադիր և տվյալ ոլորտում ամենահեղինակավոր Ashoka հիմանադրամի հրավերով: Պետք է Եվրոպայում կիսվեինք մեր փորձով։ 5 օրերի ընթացքում գերմանացի փորձագետների օգնությամբ վերլուծում էինք Սոցիալական ինովացիայի հեռանկարները Եվրոպայում, ներկայացնում էինք մեր նախագծերի տեսլականը և դրանց սոցիալական ազդեցությունը։ Կարող եմ վստահ ասել, որ Բեռլինը վերջին 10 տարվա մեջ դարձել է Սոցիալական Ինովացիայի և Սոցիալական Ձեռներցության եվրոպական մայրաքաղաք։ Ոլորտին աջակցում են թե մասնավոր ընկերություններ, թե առանձին հիմանդրամներ։ Սոցիալական նախագծերի համար ամենակարևոր բանը փորձի փոխանակումն է, և հաջողված նախագծերի փորձի տարածումը (Scaling Social Impact )։ Այդ իսկ պատճառով ներկա պահին մեր թիմը, տարբեր գործընկերների հետ նախատեսում է իրականացնել մի քանի միջոցառում Հայաստանում տվյալ ոլորտով հետաքրքրվող երիտասարդների և ՏՏ մասնագետների համար` իրենց ներկայացնելով միջազգային լավագույն փորձը :

- Որո՞նք են հասարակական օգուտին միտված նախագծերի ստեղծման այսպես կոչված «բանալիները»:
-Կարծում եմ` հասարակական օգուտի համար նախ և առաջ պետք է ապրել ակտիվ հասարակական կյանքով և զգալ ինչ-որ պատասխանատվություն հասարակության առջև։ Ձեր հարցի համար կա ստանդարտ պատասխան, որը լսել եմ տարբեր մարդկանից. այն է` մարդը պետք ինչ-որ խնդրի առաջ կանգնի, հետո օգտագործելով իր տվյալ խնդիրը լուծելու փորձը առաջարկի նորարական լուծում։ Այսինքն` նախ և առաջ պետք է տեսնել խնդիրը, հետո առաջարկել լուծում, որը լավագույն դեպքում պետք դառնա նախագիծ։ Կիսում եմ տվյալ տարբերակը, բայց հիմա ես առաջնորդվում եմ մեկ այլ տարբերակով, այն է` փորձում եմ գտնել համախոհներ, մարդկանց, որոնք պատրաստ են փոխել մարդկանց կյանքը և նրանց ապրելու պայմանները դարձնել ավելի լավը։

- Ո՞րն է CityBugs-ի սոցիալական ազդեցությունը:
-Մեր հիմնական սոցիալական ազդեցությունն է ստեղծել ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ կլինի նոր տեխնելոգիաների և սոցիալական ցանցերի միջոցով դարձնել մեր քաղաքը ավելի լավ տեղ ապրելու համար։ Նաև շատ ենք կարևորում պետական մարմինների մասնակցությունը ակտիվ թվային հասարակության ձևավորման գործում։

- Ինչքա՞ն ժամանակ պահանջվեց, որպեսզի նախագիծը գաղափարից դառնա սոցիալական գործիք:
-Նախագծի վրա աշխատում ենք 2012 թվականից։ Ներկա պահին պատրաստվում ենք նախագծի զարգացման և տարածման 3–րդ փուլին։Կարծում եմ` 2015 թվականին կկարողանանք նոր շունչ տալ և ներդնել նոր տեխնոլոգիական լուծումներ։ Ներկա պահին չունենք ֆինանսական որևէ օգնություն, իսկ նախագիծը ամբողջությամաբ ոչ կոմերցիոն է։ Հիմա նախագիծի կայունությունը և հետագա զարգացումը ապահովում է մեր համահիմնադիր Արման Աթոյանի հիմանդրած X-TECH ընկերությունը։

- Որպես հաղթող նախագիծ` ի՞նչ եք ակնկալում Երիտասարդական եվրոպական մրցանակաբաշխությունից։ Կա՞ն արդեն ծրագրեր, թե ինչպես կտնօրինվի դրամաշնարհը, եթե, իհարկե, տրամադրվի CityBugs-ին:
-Երիտասարդական եվրոպական մրցանակաբաշխությունից ակնկալում ենք ևս մեկ հաղթանակ, քանի որ դա կլինի հայկական ստարտափ համայնքի համար նախադեպ և մոտիվացիա։ Ներկա պահին աշխատում ենք 10 րոպեանոց ներկայացման վրա, որով պետք է ցույց տանք մեր նախագծի 2 տարվա և ապագա 5 տարվա անելիքները։ Ունենք բազմաթիվ գաղափարներ, որոնք անպայաման կիրագործենք անկախ նրանից` կհաղթենք, թե ոչ: Պատկերացրեք, երբ երկու տառի առաջ մենք դեռ նոր էինք աշխատում այս նախագխի վրա, քչերն էին հավատում, որ այն հաջողության կհասնի, բայց այսօր այն մեկը մյուսի հետևից հաղթանակներ է գրանցում: Վերջին հաղթանակի մասին տեղեկացանք երեկ. World Summit Youth Award-ի 2000 նախագծից` 140 մասնակից երկրից, ընտրվել է 18 հաղթող, որից մեկը CityBugs-ն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}