Հանրապետության որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
Այսօր՝ ժամը 9:30-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ