Մշակույթ 11:40 24/02/2015

Աղասի Այվազյան-90. «Արվեստագետի ստեղծածը թթխմոր է վաղվա մեր ապրվելիք օրերի համար»

«Աղասի Այվազյան Հիմնադրամը» տարեսկզբին դիմել է պրոդյուսերներին, թատրոնի և կինոյի ռեժիսորներին` բեմադրելու Աղասի Այվազյանի հետևյալ ստեղծագործությունները` «Լացի այգին» պիեսը, «Ալեքսանդր և Կամիլլա» կինոսցենարը «Պոեմ վասն շենքի և շինության» վեպի հիման վրա (նվիրված ճարտարապետ Ա.Թամանյանին ) «Տնանկների միջազգային համաժողով» կինոսցենարը «Ամերիկյան աջաբսանդալ» վեպի հիման վրա:

«Աղասի Այվազյան հիմնադրամի» մամուլի բաժնի պատասխանատու Սիրանուշ Նազլուխանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ արձագանքներ եղել են, իհարկե, սպասում են նոր բեմադրությունների: Նա միաժամանակ հավելեց, որ կան ռեժիսորներ, ովքեր արդեն բեմադրել են Այվազյանի գործերը. Աղասի Այվազյանի «Ամերիկյան աջաբսանդալ» վեպը բեմադրել է դերասան ու բեմադրիչ Լիլի Էլբակյանը, «Ցեղի ֆիզիոլոգիան»` Նարինե Մալյանը, «Գոյ» թատրոնում էլ «Դեկորներ» ներկայացումը` Սամսոն Ստեփանյանի բեմադրությամբ:

Նշենք, որ այս տարի լրանում է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի 90-ամյակը:



«Այս տարի քանի որ լրանում է Աղասի Այվազյանի 90-ամյակը, մենք ուշադրություն ենք հրավիրել մեր ռեժիսորներին բեմադրելու նրա ստեղծագործությունները: Այվազյանին շատ հաճախ ճանաչում են միայն իր թիֆլիսյան պատումներով և «Հայրիկ» ֆիլմով, մինչդեռ նա նաև լուրջ դրամատուրգ է: Երկու պատճառ կա, թե ինչու Այվազյանի գործերը չեն բեմադրում` կամ նյութական խնդիրներ, կամ էլ ռեժիսորները չեն ճանաչում դրամատուրգին: Այսօր ունենք տաղանդավոր ռեժիսորներ, ովքեր ժամանակին Այվազյանի գործերը բեմադրել են»,- մեզ հետ զրույցում ասաց Աղասի Այվազյանի այրի Գրետա Վերդիյանը:

Նշենք, որ Գրետա Վերդիյանը ցանկանում է բացել Աղասի Այվազյանի թանգարան: Գրողի այրին ձեռքի տակ ունի ավելի քան 100 կտավ, գրքեր, նյութեր, ձեռագրեր, որոնք ուզում է դարձնել հանրության սեփականությունը: Թանգարանի հետ կապված դիմել են մշակույթի նախարարություն, սպասում են պատասխանին:

Այվազյանագետ, գրականագետ Անի Փաշայանն էլ մեզ հետ զրույցում դիտարկում արեց, որ Աղասի Այվազյանի մասին այսօր սպիտակ էջից պիտի սկսել:

«Նա դեռ չի ճեղքել «Եռանկյունի» կինոյի սահմանը դեպի իր ընթերցողը: Սահման, որ թույլ չի տալիս մոտենալու այսօրվա մարդու, հայաստանաբնակի ապագայի ճանապարհն արդեն իր արձակում կայացրած մեծ արվեստագետին: Նրա ստեղծածը ապագայի համար է, այն մարդու, ում համար կարևորը հոգու գերակայությունը, արվեստի ուժին ձգտելն ու այն ամբողջովին զգալը, մյուս մարդուն հասկանալն է: Գրողի մահվանից հետո քիչ բան չարվեց նրա Գործը երևան հանելու և ցույց տալու: Մեծ արվեստագետի ստեղծագործական ժառանգությունն ամբողջապես նպաստավոր է այսօրվա կյանքն առողջացնելու և հայրենիքի ամբողջական նկարագիրը ճանաչելու համար: Գրականությունը միշտ ունեցել է հոգևոր այդ հզոր հատկանիշը: Գրողին Ճանաչել նշանակում է կարդալ և յուրացնել, կարդալ և կիրառել: Գիրքը զարդ չէ՝ դրված գրապահարանում, այլ՝ կենդանի օրգանիզմ: Խոսքը կարևոր գրականության մասին է: Աղասի Այվազյանի գրականությունը թթխմոր է վաղվա մեր ապրվելիք օրերի համար: Հոգում տեղի ունեցող տագնապների մասին սոսկ չի գրել, առանձնացրել է դրանք, մատնանշել: Մարդկային հոգու ու ցավի պատմահայր է Աղասի Այվազյանը: Շատ կարևոր փուլ եմ համարում նրա ստեղծագործությունները հատորներով, այսինքն՝ ամբողջական դարձնելը: Մոտենում է մեծ գրողի 90-ամյակը: Կարծում եմ` տարին խորհրդանշական պիտի լինի՝ մոտենալու և վերարժևորելու նրա ստեղծագործությունը»,- ասաց այվազյանագետ Անի Փաշայանը:

Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանը ծնվել է 1925 թ. Վրաստանի Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-48)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-73-ին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-81-ին` «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը:1975թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ «Եռանկյունին» կինոնկարի սցենարի համար և Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ «Եռանկյունին» գրքի համար: 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը:

Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը, որը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակի: Այս ֆիլմը պատմում է հայ անվանի նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին։

Ա. Այվազյանը գրել է ավելի քան 20 գիրք, որոնք թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, բուլղարերեն, լիտվերեն, չեխերեն, ռումիներեն, առանձին գործեր լույս են տեսել ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, պարսկերեն և այլն:

Նկարչական գործերը ցուցադրվել են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Նկարչի տանը` մի ինքնանկարի ցուցահանդեսում, «Գրողները` նկարիչ և նկարիչները` գրող» և բազմաթիվ այլ ցուցահանդեսներում: Ի թիվս գրական մրցանակների` ստացել է ՀԽՍՀ Պետական և ՀՀ նախագահի մրցանակները, պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց - Սահակ Պարթև» շքանշաններով:


(Նկարում՝ Ս. Վանյան, Ա. Այվազյան, Հ. Մալյան. 1934)

ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԸ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Գրողն Աղասի Այվազյանն է, և հիմա ես՝ ոչ գրողս, գրելու եմ նրա մասին: Կյանքիս տարբեր շրջաններում տարվել եմ տարբեր գրողներով: 5-7 տարեկանում Թումանյանն էր՝ «Շունն ու կատուն«, «Մի կաթիլ մեղրը»: 8-10 տարեկանում՝ Մարկ Տվենը: Մի փոքրր ավելի ուշ ամեն ինչ իրար խառնվեց՝ Ժյուլ Վեռն և Արմեն Մկրտիչ, Ա. Դյումա և Ա. Բակունց, Րաֆֆի և Դոստոևսկի, Լ. Շանթ, Մ. Ռիդ, Բալզակ, Ջ. Լոնդոն... Հետո այդ ամենին միախառնվեց պոեզիան: Հետո ամեն ինչ կարծես հստակացավ՝ Սարոյան, Չեխով, Հ. Մաթևոսյան, նորից Թումանյան: Եվ, իհարկե, Աղասի Այվազյան: Նրա գրականությունն իմ ուղեկիցն է երկար ու ձիգ տարիներ, թվում է՝ նույնիսկ իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում: Այն շրջանից սկսած, երբ նա դեռ չէր էլ գրում: Երբ նա երազում էր: Երազում էր լինել նկարիչ, երաժիշտ, ռեժիսոր, դերասան, օդաչու, երգահան, ճանապարհորդ ու նաև... գրող...Այդ բոլորը, իսկապես, նա, առանց կատակի, եղավ: Բայց նախևառաջ, եղավ գրող, արձակագիր... Որ շատ անսովոր կերպով պատմում է անսովոր մարդկանց մասին: Պատմում է մի քիչ ժպիտով, մի քիչ արցունքով, միավորում է բոլորիս, հարազատացնում է իրար՝ ներելով բոլորիս թուլությունները, արատները, մաքրելով, սրբագրելով, ազնվացնելով մեզանից մեկին, մյուսին, մի ողջ ընտանիք, մի ամբողջ ազգ: Նրա գրքերի մարդիկ զարմանալիորեն հավերժական են: Ես միշտ էլ զարմացել եմ, թե ինչպես է լինում, որ նրա հերոսները՝ դարբինը, կոմսը, վարսավիրը, վանականը, պարուհին, ավազակը, դահիճը, զինվորը, նկարիչը, միշտ էլ նուրբ են, խելացի, ազնիվ ու... մտավորական, չափազանց մտավորական: Եվ պետք չէ զարմանալ, որ Աղասի Այվազյանն այդչափ դիտունակ է. այդպիսիք էին այն թաղամասի բոլոր այն մարդիկ, որտեղ նա հասունանում էր: Բայց ես չեմ կարող չզարմանալ նրա երևակայության անսպառությամբ: նա անդադար հնարում է, բայց ճշմարիտն է հնարում: Հրաշագործի նման է ստեղծում. նա ընդունակ է ցանկացած նյութից, ցանկացած շաղախից կերտել, շնչավորել, գունավորել մի նոր կերպար, մի նոր բնավորություն, մի նոր մարդ: Աղասին ի բնե սուր աչք ունի ու նաև սուր հոգի: Նրա հոգին ամեն ինչ տեսնում է, նրա աչքը, թվում է, զգում է ամեն բան: Իսկ ես՝ նրա մանկության, պատանեկության, երիտասարդական տարիների ու նաև... ոչ երիտասարդական այս օրերի ընկերը, երախտապարտ եմ, որ վաղուց ինձ շրջապատեց լուսավոր գրքերի լույս մարդկանցով:
Ես չգիտեմ՝ ինչպես են դառնում արվեստագետ: Երբ... որ պահին... Ինձ համար երրորդ դասարանցի Աղասի Այվազյանն արդեն արվեստագետ էր: Դեռ 47 տարի առաջ այդ բարձրահասակ, անհանգիստ ու ժպտուն, սևորակ աչքերով 9 տարեկան մանուկը տարբերվում էր մեր դպրոցի իր բոլոր հասակակիցներից: Տարբերվում էր իր արտաքինով՝ հագուստի գունագեղությամբ, մազերի սանրվածքով, կեցվածքով նաև: Տարբերվում էր, մանավանդ, իր ներքին հատկանիշներով, անհանգիստ խառնվածքով, հաճախ մոլեգին ու անհաշտ բնավորությամբ: Նա մի ամբողջ դպրոցի միակ ջութակահարն էր: Մենք, լավագույն դեպքում, թառ էինք ծնգծնգացնում: Նույն տարիներն նա եղավ նաև նկարիչ. վրձնում էր իսկական նկարչի նման, իսկ մենք նույնիսկ գնահատող չէինք կարողանում լինել: Նույն տարիներին նա եղավ նաև բանաստեղծ: Մենք՝ 3 ընկերներով, չորրորդ դասարանից մինչև վեցերորդը, ամեն օր միմյանց կարդում էինք մեր բանաստեղծությունները: Այնուհետև նրա մտքում նորանոր գաղափարներ էին հղանում: Տարվեց լուսանկարչությամբ և ստեղծեց գուցե աշխարհում միակ ֆոտոֆիլմը՝ «Օթելլոյի» սյուժեով, ուր նա Օթելլո էր, իսկ ես ակամայից Յագո եղա: Հետո նա տարվեց լողով: Ես ներքին մի նախանձով հետևում էի, թե ինչպես էր Աղասին ջուրը նետվում, ճչում խենթ մի հրճվանքով, և մինչև օրս էլ իմ ականոմ հնչում է նրա հաղթական ճիչը՝ «ա-օ-է», որ աշխարհի ոչ մի լեզվով էլ ոչինչ չի նշանակում, և գուցե միայն 30-ական թվականների թիֆլիսցիներները գիտեին, որ այն նշանակում է շատ, չափազանց շատ բան...Հետո տարիներ անցան. մենք որոշեցինք դերասան դառնալ, հետո՝ ռեժիսոր և այսպես շարունակ: Նա գիտեր հրապուրվել, հիանալ, խենթանալ գեղեցիկով: Նա ստեղծում էր, ստեղծագործում էր անընդհատ, և դա նրա մոտ բնական էր, ինչպես շնչելը, ապրելը: Նա գիտեր ոգևորվել և ոգևորել մյուսներին: Նա հաճույք էր ստանում, երբ իրեն լսում էին, երբ հաղորդակցվում էր դիմացինի հետ, երբ վերափոխում էր նրան, բարձրացնում էր, վեհացնում, գեղեցկացնում: Եվ գեղեցիկ էր այդ պահերին նաև ինքը: Իսկ հետո եկավ համընդհանուր ճանաչումը տաղանդավոր արձակագրի, կինոդրամատուրգի, կինոռեժիսորի: Դարձել է անվանի հայ արվեստագետ: Եվ գուցե միայն ես գիտեմ, որ Աղասին ոչ թե դարձել է, այլ միշտ եղել է Այվազյան՝ Աղասի Այվազյան»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}