«Հայլուր» լրատվական ծառայության ղեկավարն իր ցանկությամբ է հրաժարական տվել
Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության ղեկավար Հարություն Հարությունյանի հրաժարականից հետո այդ տեղի համար այս պահին որևէ թեկնածու չկա: Այս մասին ասուլիսում ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հարություն Հարությունյանը փետրվարի 2-ին հրաժարական է տվել:
«Այս պահին նոր թեկնածուներ չկան, սակայն մոտ ապագայում այդ խնդիրն իր լուծումը կստանա: «Հայլուր» ծրագիրն ունի իր գլխավոր խմբագիրը, պրոդյուսերը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն այժմ ուղղակի ավելի շատ է զբավում «Հայլուրի» կորդինացիայով, մինչև նոր ղեկավարի նշանակումը»,- ասաց նա:
Իսկ թե ինչու՞ է հրաժարական տվել Հարություն Հարությունյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն ասաց. «Մեզ մոտ որոշ փոփոխություններ կատարվեցին: Հարություն Հարությունյանը չի հեռացել Հանրայինից: Նա երկու պաշտոն ուներ. Հանրայինի գործադիր տնօրենի տեղակալ և «Հայլուր» լրատվական ծառայության ղեկավար: Իրեն դժվար էր այդ երկու աշխատանքները համատեղել, առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 11-ը նա այնտեղ էր լինում, առանց շաբաթ-կիրակիի աշխատում էր: Մի քանի անգամ ցանկություն էր հայտնել այդ գործից մի քիչ հանգստանալ: Նա իր ցանկությամբ է դիմել խորհրդին»:
Ա. Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Հ. Հարությունյանն այժմ այլ «կարևոր» աշխատանք է կատարելու. կորդինացնելու է սերիլաները, հաղորդումները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում