Հասարակություն 16:27 07/04/2010

Օրենսգիրքը հողին հանձնեցին

ՀՀ Վարչական դատարանի առջեւ այսօր հանդիսավորությամբ, սգո երաժշտության ներքո մի խումբ բնապահպաններ հողին հանձնեցին ՀՀ «Վարչական օրենսգիրքը»: Տապանաքարին գրեցին` «2007-2010թթ., ՀՀ արդար դատարանի հիշատակին»:
Դատարանում այսօր պետք է քննվեր «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Կառավարության Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաեւ` 3-րդ կողմ հանդես եկող «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի (ACP): Ներկայացված հայցով բողոքարկվում էր ACP ընկերության՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հաստատումը:
 
Դատավոր Արծրունի Միրզոյանը դատավարության հենց սկզբից որոշեց գործի քննությունը չշարունակել, քանի որ բացակայում էր ՀՀ Կառավարության ներկայացուցիչը: 
 
Սա այն դեպքում, երբ ներկա էին դատավարության մյուս կողմերը, այդ թվում` ՀՀ Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչները:Բացի այդ` դատավորը որոշեց ավարտել վարչական գործի քննությունը եւ կիրառել արագացված դատաքննության կանոններ` նշանակելով դատական ակտի հրապարակման օրը` մարտի 24-ին, ժամը 15:10:
 Դատավորի նման որոշումը դժգոհությունների առիթ տվեց: «Էկոդար» ՀԿ-ի փաստաբան Հայկ Ալումյանը նույնիսկ չկարողացավ մեկնաբանել այն` նշելով. «Ես անբացատրելի բաները չեմ կարող մեկնաբանել»:
Բնապահպան Կարինե Դանիելյանին էլ զարմացրել էր դատարանի որոշումը:
 

«Այսօր ես հույս ունեի, որ շատ լուրջ դատավարության ականատեսը կլինեմ, սակայն դրա փոխարեն եղավ զարմանալի մի երեւույթ. պարզվում է` ՀՀ Կառավարությանը չեն ներկայացնում դատարանում ներկա նախարարությունները»,- ասաց նա` ավելացնելով, որ առ այսօր մենք չունենք դատական որեւէ որոշում հօգուտ բնապահպանության` չնայած Օրհուսի կոնվենցիա ենք վավերացրել, օրենքներ ունենք:
 

Դատավարության ընթացքում, բակում բնապահպանները կազմակերպել էին նաեւ բողոքի ակցիա` «Չագուչդ կոտրվի, անարդար դատավոր» եւ այլ ցուցապաստառներով, բնապահպանական նկարներով, հակագազերով ու համապատասխան հանդերձանքով:
Ակցիայի մասնակիցներից ոմանք էլ ի նշան արդարադատության` ծոմ էին պահել. այսօր նրանք միայն ջուր են խմելու: Նրանցից մեկն էլ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն էր: Նա գունավոր գլխաշորով ծածկել էր աչքերը` մի ձեռքին ունենալով թղթե սուր, մյուսին` ԱՄՆ դոլարներով պատրաստված թղթե ծառ: Նրա մեկնաբանությամբ` ինքը խորհրդանշում է արդարությունը եւ պայքարը հանուն առողջության եւ բնապահպանության:
 

Դատավարությանը ներկա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ողջունելով երիտասարդների այս ակցիան, նշեց. «Լավ է, երբ յուրաքանչյուր տնտեսվարող փորձում է գործել օրենքի շրջանակներում, սակայն չպետք է այն վերածեն մեր Հայաստանից, մեր բնությունից փող դիզելու էժան միջոցի»:
 

Նարինե Իրիցյան
www.a1plus.am, 23 մարտի, 2010
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:05
Նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Ազգ-բանակ» գաղափարախոսության մասին
«Մենք Ղարաբաղում ազգ-բանակ էինք, որովհետև վտանգը մեծ էր: Մեր ժողովուրդն ամեն ինչ արեց, որ մենք չկորցնենք Ղարաբաղը, պաշտպանենք մենք...
Աղբյուր` Panorama.am
22:05
Նախագահն արձագանքել է հողեր հանձնելու մասին խոսակցություններին
Նախագահ Սերժ Սարգսյանը զորացրված զինծառայողների  հետ հունվարի 20-ին կայացած հանդիպման ընթացքում «ախմախություն» է որակել առանց...
Աղբյուր` Panorama.am
21:57
Սերժ Սարգսյան. «Մեր առաջնագիծն ամբողջությամբ տեսադիտարկվում է»
«Գիշերային տեսանելիության սարքերի խնդիրն այսօր ամբողջովին լուծված է»,-զորացրված զինծառայողների հետ հանդիպմանն ասել է  նախագահ...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նախագահ. Շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ բանակցություններ երբեք չեն ընթացել
«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ բանակցություններ չեն ընթանում: Երբեք այդպիսի բանակցություններ չեն...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նախագահը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում խիզախությամբ աչքի ընկած երիտասարդները  հանրապետության նախագահի հետ  հանդիպմանը ...
Աղբյուր` Panorama.am
21:51
Նախագահ Սարգսյան. Արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ կարգավիճակով են ուզում ապրել
Զորացրված զինծառայողների հետ Դիլիջանում կայացած   հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը կրկնել է իր դիրքորոշումը՝  առնչվող ...
Աղբյուր` Panorama.am
21:45
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է այն երեք սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի Հայաստանը ՝ սպառազինություն ձեռքբերելիս
Ծառայության ընթացքում խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի ...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ծեծկռտուք Թուրքիայի «իգական» մեջլիսում
Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների քննարկումը մեջլիսում վեր է ածվել կին պատգամավորների միջև ծեծկռտուքի: Այս մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում վաղը սպասվում է թույլ ձյուն
Երևանում վաղը ցերեկը կգրանցվի -4- -6 աստիճան ցուրտ, նախորդ օրերի -9- -10-ի փոխարեն:
Աղբյուր` Panorama.am
19:50
Բասկետբոլի մարզիչը սեղմում է թվացյալ մրցակիցների ձեռքը
Նրա թիմի և «Ռայդեր Բրոնկսի» մրցավեճը սկանդալային ավարտ է ունեցել:
Աղբյուր` Panorama.am
19:43
Էշլի Վագներ. «Եթե որևէ մեկն ինձ հարցնի իմ տարիքի մասին, կդադարեմ խոսել»
«Ես արդեն հոգնել եմ այդ մասին խոսակցություններից»:
Աղբյուր` Panorama.am
19:38
Ռոման Պոլանսկուն ժյուրիի նախագահ նշանակելը բողոքի ալիք է բարձրացրել
Ակտիվիստները կոչ են արել բոյկոտել կինոմրցանակների հանձնման արարողությունը:
Աղբյուր` Panorama.am
19:32
Չերչիլի կիսանդրին վերադարձվել է Սպիտակ տան Ձվաձև սրահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ձվաձև սրահ է վերադարձել Ուինսթոն Չերչիլի կինսադրին, որն այնտեղից հեռացվել էր 2009 թվականին նախկին նախագահ Օբամայի կողմից:
Աղբյուր` Panorama.am
19:25
ՀՀ նախագահ. Չի կարելի բզկտել մեր ժողովրդին և չի կարելի մարդկանց հանել իրար դեմ
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների հետ
Աղբյուր` Panorama.am
19:23
Բելգիայի խորհրդարանը հրաժարվել է զրկել պատգամավորներին անվճար ալկոհոլից
1990 թվականից բելգիացի պատգամավորները խորհրդարանի շենքում կարող են անվճար գարեջուր և գինի օգտագործել: Դա արվել է, որպեսզի խորհրդարանականներն աշխատանքի ընթացքում չգնան սրճարաններ:
Աղբյուր` Panorama.am
19:20
Գաբրիել Սարգսյանը մեկնարկել է հաղթանակով
Իրանի Ռեշտ քաղաքում մեկնարկել է շախմատի «Խազարի գավաթ» միջազգային մրցաշարը:
Աղբյուր` Panorama.am
19:18
Եվրահանձնաժողովը համաձայնել է երկարացնել սահմանային վերահսկողությունը ԵՄ-ում. Welt
Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել թույլատրելու Գերմանիային և ԵՄ այլ երկրների երկարացնելու վերահսկողությունը պետական սահմաններին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:10
«Բանանցը» տարին սկսեց հաղթանակով
Արթուր Ոսկանյանը խաղալու հնարավորություն է տվել իր տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին:
Աղբյուր` Panorama.am
19:00
Վինուսին «գորիլա» անվանած մեկնաբանը պատժվել է
«Եթերի ժամանակ Դագ Ադլերը պետք է կոռեկտ լիներ իր արտահայտություններում»:
Աղբյուր` Panorama.am
18:56
Թբիլիսին միացել է Թրամփի դեմ կանանց երթին
«Կառուցեք կամուրջներ, ոչ թե պատեր»
Աղբյուր` Panorama.am
18:44
Մխիթարյանը մեկնարկային կազմում է
Մանկունյանցիները հրապարակել են մեկնարկային կազմը:
Աղբյուր` Panorama.am
18:36
Կառավարությունը մասնավոր հատվածի հետ գործակցությամբ մշակում է Գյումրու զարգացման ծրագիրը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին:
Աղբյուր` Panorama.am
18:30
Շնորհավորանքներ Մխիթարյանին` աշխարհի տարբեր անկյուններից
Նրանք որոշել են իրենց սիրելի ֆուտբոլիստի ծննդյան իրադարձությունից անմասն չմնալ և շնորհավորել, մաղթանքներ հղել ու… երգել:
Աղբյուր` Panorama.am
18:24
Կարեն Կարապետյան. Մենք պետք է ունենանք գրագետ ֆերմեր և զինվոր
Հոգեբանության ու մտածելակերպի փոփոխությունը գլխավոր խնդիրներից մեկն է:
Աղբյուր` Panorama.am
18:20
«Մանչեսթեր Յունայթեդի» շնորհավորանքը` Հենրիխ Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդը» տեսահոլովակ է պատրաստել` յուրօրինակ կերպով շնորհավորելով իր կիսապաշտպանին:
Աղբյուր` Panorama.am
18:16
Վանում պետության կողմից նշանակված կառավարիչը հեռացրել է հայերեն ցուցանակները
Թուրքերեն, քրդերեն, անգլերեն և հայերեն ցուցանակներն ավելի վաղ տեղադրվել էին՝ հաշվի առնելով Արտամետի տուրիստական նշանակությունը:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տեղի ունեցավ «ԵԼՔ» դաշինքի անդրանիկ համաժողովը
16:44 21/01/2017

Տեղի ունեցավ «ԵԼՔ» դաշինքի անդրանիկ համաժողովը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}