ԲՀԿ-ի դիրքերը թուլանո՞ւմ են
«168 ժամը» գրում է, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 4-ի նիստում որոշում է ընդունվել ՀՀ Քաղաքաշինության նախարարության ենթակայությունից հանել «Գնագոյացման վերլուծական տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ը և տեղափոխել էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ։ «Դրա հիմքում կապիտալ ծախսերի հաշվարկման տարանջատումն է գնումների գործընթացից»,- կառավարության որոշումն այդպես է պարզաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Վերջերս այդ ՊՈԱԿ-ում ստուգումներ է անցկացրել և խախտումներ է հայտնաբերել ՀՀ Վերահսկիչ պալատը։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, այս քայլը ևս տեղավորվում է պետական կառավարման համակարգում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքերը թուլացնելու՝ քաղաքական որոշման տրամաբանության շրջանակներում»,- գրում է թերթը։