Ռուս լրագրողները շարունակում են համալրել ադրբեջանական «սև ցուցակը»
Ռուս լրագրող Յուրի Սնեգիրևի՝ Արցախ կատարած այցը նրա համար «ճակատագրական» է դարձել, քանիզ Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջինիս հաշվին համալրել է իր երկրի համար անցանկալի անձանց «սև ցուցակը»:
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ նշել է, որ Սնեգիրևի մուտքը Ադրբեջան արգելված է։
Հիշեցնենք, որ առաջին անգամ չէ, որ ռուս լրագրողները համալրում են Ադրբեջանի անցանակալի անձանց սև ցուցակը: Մի քանի շաբաթ առաջ նման «պատվի» էր արժանացել նաև «Էխո Մոսկվիի» լրագրողը, ինչը Ռուսաստանում մեծ աղմուկ էր բարձրացրել: