Սուսաննա Աբրահամյանը փոստով նամակ է ուղարկել ՕԵԿ ղեկավարությանը
«Օրինաց երկիր» կուսակցության նախկին մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը փոստով նամակ է ուղարկել կուսակցության ղեկավարությանը և խնդրել իրեն այլևս չհամարել կուսակցության անդամ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Սուսաննա Աբրահամյանը: «Ես փոստով ուղարկել եմ կուսակցությունից հեռանալու մասին դիմումս և հուսով եմ, առանց որևէ խոչընդոտի, կստորագրեն»,- փոխանցեց Աբրահամյանը:
Հիշեցնենք` վերջերս լուրեր էին տարածվել, թե Սուսաննա Աբրահամյանը դեռևս կուսակցության անդամ է, չի պատրաստվում հեռանալ կուսակցությունից և խորհրդարանական ընտրություններից հետո վերադառնալու է իր նախկին գործին: Աբրահամյանը սակայն, բացառել էր վերադարձը և նշել, որ ինքը հապաղել է, քանի որ զբաղված է եղել գործնական որոշ հարցերով:
Նախորդ տեղեկատվությունը` Սուսաննա Աբրահամյանը ՕԵԿ չի վերադառնա