Կոնգրեսի կառույցները կվերածվեն պատգամավորական գրասենյակների. Լևոն Զուրաբյան
«Ժամանակն է վերականգնել մեր պարբերական ասուլիսները», Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում ընթացող ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և տեղեկացրեց, որ այսուհետև ակտիվորեն են աշխատելու:
«Չարաբաստիկ ընտրություններից հետո մենք գտնվում ենք նոր փուլում, որի բաղադրիչն այն է, որ հակառակ բոլոր պետականորեն կազմակերպված կեղծիքներին, ՀԱԿ-ն այսօր խորհրդարանում ունի յոթ հոգանոց ֆրակցիա», -հայտարարեց Զուրաբյանը` ընդգծելով, որ խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի մեկնարկին իրենք աշխատելու են և ներկայացնելու են «ժողովրդի շահերից բխող» օրենքներ:
Նրա խոսքով, հանրապետության տարբեր տարածքներում գործող Կոնգրեսի տարածքային կառույցները դառնալու են պատգամավորական գրասենյակներ, որտեղ, ԱԺ նորընտիր պատգամավորի դիտարկմամբ, քաղաքացիները կարող են գտնել իրենց շահերի պաշտպանությունը: «Մենք յոթ պատգամավորներս պատրաստ ենք տանել այդ ծանր բեռը», -հավելեց խորհրդարանականը:
Նա ասաց, որ Հայ Ազգային կոնգրեսը չի լինելու «կլասսիկ խորհրդարանական և կլասսիկ քաղաքական ուժ», պայքարելու են և խորհրդարանում, և հանրահավաքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում