Քաղաքական 11:53 27/06/2012

«Պաշտոնական Երևանը մի քանի անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի». Օսկանյանի արձագանքը Ասադի հայտարարությանը

ԱԳ նախկին նախարար, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սիրայի նախագահի հայտարարությանը, թե երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, մատնանշել Հայաստանի` որպես Սիրիայում սփյուռք ունեցող երկրի անելիքները:

«Երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդեն ընդունեց, որ երկիրը պատերազմական վիճակում է: Խոսքը բնականաբար քաղաքացիական պատերազմի մասին է: Հաշվի առնելով Սիրիայի էթնիկ և կրոնադավանական կառուցվածքը, ինչպես նաև ուժերի դասավորությունը այս պահին, շատ լուրջ վտանգ կա, որ այնտեղ իրոք լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվի:
Սիրիայում այսօր մոտ 60 հազար հայ է ապրում, որից 45 հազարը՝ Հալեպում:

Հալեպի հայ համայնքը «մայր համայնք» է կոչվում, որովհետև Ցեղասպանությունից հետո կազմավորված առաջին համայնքն է եղել, որտեղից հետագայում ճյուղավորվել են տարբեր այլ համայնքներ Մերձավոր Արևելքում և այլուր: Առաջին օրվանից համայնքը ոչ միայն գոյատևել է, այլև բարգավաճել և դարձել Սփյուռքի ամենակենսունակ և հյուրընկալ հայկական կենտրոններից մեկը: Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սիրիահայերը, հատկապես՝ Հալեպի համայնքը, միշտ եղել են առաջատար դիրքերում: Այսօր սիրիահայ համայնքի գոյությունը լուրջ վտանգի տակ է: Անկանխատեսելի է, թե ինչ զարգացումներ կլինեն:
Թե՛ խորհրդային շրջանում, թե՛ հատկապես Հայաստանի անկախությունից հետո հայաստանցի պաշտոնյաների, մտավորականների, գեղարվեստական խմբերի և առևտրականների այցելության ամենասիրված, հաճելի և շահավետ վայրերից մեկն է եղել Հալեպը:

Լինելով հալեպցի՝ ես բնականաբար կապի մեջ եմ այնտեղի ընկերներիս և հարազատներիս հետ: Երեկ մի զրույցի ընթացքում իմացա, որ վերջին առնվազն ութ ամիսների ընթացքում Հայաստանից որևէ պաշտոնյա չի այցելել Հալեպ կամ Սիրիա: Մի խոսքով՝ համայնքը թողնված է սեփական հույսին: Հալեպի միությունները, կազմակերպությունները, համայնքն ընդհանրապես իրենց թիկունքում չեն զգում հայրենի պետության զորակցությունը:

Ես կարծում եմ, որ թեկուզ ուշացումով, բայց այս թերացումը պետք է շատ արագ ուղղել, քանի որ իրավիճակն օրեցօր բարդանում է, և համայնքը չգիտի՝ իրեն ինչ է սպասում: Պաշտոնական Երևանը մի քանի անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի:
Նախ, Անվտանգության խորհրդի նիստ պետք է հրավիրի և կողմնորոշվի, թե զարգացումների ինչ սցենարներ կարող են լինել և դրանցից յուրաքանչյուրի դեպքում ինչ աջակցություն կարելի է տրամադրել Սիրիայի հայ համայնքին:
Երկրորդ, առանց որևէ հրապարակայնության՝ նախագահի կողմից լիազորված անձ պետք է մեկնի Հալեպ, համախմբի այնտեղ գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին, կրոնական հարանվանությունների առաջնորդներին, լսի նրանց, որի արդյունքում համատեղ ծրագիր պետք է մշակվի ոչ ցանկալի զարգացումների դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու և համայնքի վնասները նվազագույնի հասցնելու համար:
Հայաստանի պետությունն իրավունք չունի հապաղել»:

Նախորդող հրապարակում`

Բաշար Ասադը վերջապես արտաբերեց «պատերազմ» բառը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:53
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում դեռևս հաստատված չէ. Էդուարդ Շարմազանով
Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաստատված օրով և ժամով հանդիպում նախատեսված չէ:  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
23:11
ԸՕ որոշակի դրույթներ հնարավոր է փոփոխվեն. ՀՀԿ խոսնակ
Չի բացառվում, որ ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում Ընտրական օրենսգրքում որոշակի դրույթներ կամ ավելացվեն կամ փոփոխություններ կրեն: ՀՀԿ գործադիր...
Աղբյուր` Panorama.am
22:55
Քաղաքական աշունը կլինի բուռն և հետաքրքիր. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կուսակցության թեկնածուների...
Աղբյուր` Panorama.am
20:30
Երկրաշարժի պատճառով Վենետիկի կինոփառատոնի բացման տոնակատարությունը չի կայանա
Ի նշան հարգանքի՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքվ զոհվածների և վիրավորների ընտանիքների:
Աղբյուր` Panorama.am
20:21
140 երեխաներ մասնակցեցին «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրին
Եղեգնաձորում տեղի ունեցավ ՀՖՖ կողմից կազմակերպվող «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի հերթական միջոցառումը: Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 140 երեխաներ:
Աղբյուր` Panorama.am
20:18
«Սասնա ծռեր». համակարգող խորհուրդը դեմ է ամեն օր հանդիպելուն
Ելույթներից հետո նախատեսված է երթ դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Աղբյուր` Panorama.am
20:15
Վիքիմեդիա կազմակերպությունների հինգերորդ ամենամյա հավաքը կգումարվի UWC Dilijan քոլեջում
Օգոստոսի 27-29 Դիլիջանում կմեկնարկի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա կազմակերպությունների և խմբերի ամենամյա համաժողովը՝...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում ներկայացվել են մի շարք դիտողություններ և առաջարկություններ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Այս
Աղբյուր` Panorama.am
20:09
Ադրբեջանի Նավթային պետական ֆոնդն ի վիճակի չէ ապահովել դոլարի նկատմամբ պահանջարկը
Ադրբեջանի արտարժութային շուկայում տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ լարված և անորոշ իրավիճակ է ստեղծվել։ Դոլարի նկատմամբ պահանջարկն ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ռուսաստանի նախագահը պարգևատրել է ՀՀ արտգործնախարարին
«Բարեկամության» շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիրը Պուտինը ստորագրել է այսօր:
Աղբյուր` Panorama.am
19:51
Քնած երեխաները մայրիկների երևակայության արդյունքում դարձել են Ինստագրամի աստղեր
Այս երեխաների մայրիկներն իրենց համար գտել են օրիգինալ զբաղմունք
Աղբյուր` Panorama.am
19:45
Մզկիթում ջահն ընկել է աղոթողների գլխին
11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Աղբյուր` Panorama.am
19:38
Օլիմպիադա 2016-ի ժամանակ Զիկա համաճարակով վարակման դեպք չի գրանցվել
Օլիմպիադայի մեկնարկից առաջ բազմաթիվ մարզիկներ հրաժարվել էին խաղերին մասնակցելուց` չցանկանալով իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությունը վտանգի ենթարկել:
Աղբյուր` Panorama.am
19:34
ՊՆ-ում Կարմիր խաչի հետ համագործակցության ընթացիկ խնդիրներ են քննարկվել
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
19:23
25 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական
Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Հայաստանի Մ-21 հավաքականի և Իրաքը ներկայացնող «Զախո» թիմի միջև:
Աղբյուր` Panorama.am
19:15
Գորիսում գործարկվելու է նոր տեղադրված արագաչափ սարք
Երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է
Աղբյուր` Panorama.am
19:08
ԼՂՀ-ում կառուցվել է առաջնագծի զորամասերից մեկի մարտական մի շարք դիրքերին սպասարկող ջրագիծ
«Այս ջրագիծը կարևոր նշանակություն ունի դիրքապահների կենցաղային պայմանների բարելավման գործում»:
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայ վոլեյբոլիստներն անհաջող են հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում
Մեր հավաքականը ներկայացնում են Աշոտ Բալաբեկյան-Ռազմիկ Հակոբյան և Անի Հովսեփյան-Վերոնիկա Կոշկարյան զույգերը:
Աղբյուր` Panorama.am
18:58
ԿԲ պարզաբանումը՝ ՀՀ միջազգային պահուստների մակարդակի փոփոխության վերաբերյալ
2016 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ միջազգային պահուստները նվազել են շուրջ 59 մլն ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության...
Աղբյուր` Panorama.am
18:53
Մոսկվայում բանկի շենքը գրաված Պետրոսյանը կալանավորվեց
«Ես խնդրում եմ ձեզ՝ որպես մարդը մարդուն, թողեք ինձ ազատության մեջ»:
Աղբյուր` Panorama.am
18:48
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Չինաստանում
ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ:
Աղբյուր` Panorama.am
18:42
Եվրոպայի պատանեկան առաջնություն. 7-րդ տուր
Մինչև 18 տարեկանների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 6,5 միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը:
Աղբյուր` Panorama.am
18:33
Ֆրանսիայում գինու արտադրության ծավալները կտրուկ նվազել են
Ֆրանսիան, որտեղ ապրիլյան սառը անձրևոտ եղանակը  վնաս է հասցրել գինեգործությամբ զբաղվող շրջաններին, այս տարի կրճատել է գինու...
Աղբյուր` Panorama.am
18:21
«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ամերիկացի Սմիթի հետ
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պայմանագիր է կնքել ամերիկացի բասկետբոլիստ Տերի Սմիթի հետ: Ակումբի կազմում նա կմասնակցի 2016-2017 թթ. մրցաշրջանի Ռուսաստանի առաջնությանը:
Աղբյուր` Panorama.am
18:15
Մեկ օրում 15 ՃՏՊ
4 մարդ զոհվել է
Աղբյուր` Panorama.am
18:06
Ֆրանկ Էնգել. Ադրբեջանը պետք է ընդունի իր պարտությունը՝ ԼՂՀ ճանաչումը միակ լուծումն է
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Ղարաբաղյան հակամարտության միակ խելամիտ լուծումն է: Եթե լիներ այլ լուծում, այն արդեն գտնված...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ոստիկանության 3 աշխատակիցների մեղադրանքներ են առաջադրվել
Խուլիգանության դեպքը ներկայացվել է որպես չնչին ծեծ և գույքի վնասում
Աղբյուր` Panorama.am
17:21
Արցախի նախագահը հանդիպել է իրենց տները լքած թալիշցիների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ճապոնական կրթության յուրահատուկ մեթոդները
Ճապոնական դպրոցներում հավաքարար չկա, երեխաներն իրենք են հավաքում տարածքը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սասնա ծռերին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը
13:58 26/08/2016

Սասնա ծռերին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}