«Օգնիր եղբորդ»-ը 5 մլն դրամ է հատկացրել ԼՂՀ-ում հաստատված 20 սիրիահայ ընտանիքի կարիքների համար
Հոկտեմբերի 22-ին, Սիրիական ավիաուղիների Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա է տեղափոխվել մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն՝ այդ թվում առաջին անհրաժեշտության դեղորայք և ըստ նախնական ծրագրի` կորդեգրվի հումանիտար բեռը փոխադրելու այս ճանապարհը՝ չբացառելով նաև չարթերային բեռնատար թռիչքները։ Այս մասին տարածված հաղորդագրության մեջ նշում է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբը:
««Օգնիր եղբորդ» նախաձեռնության կողմից ծրագրեր են իրականացվելու նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով նախաձեռնությունը 5մլն դրամի փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։
Առաջիկա օրերին պարենային աջակցություն կցուցաբերվի Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքների։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը»,- մասնավորապես ասվծա է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում