Մ. Նազարեթյան. Հեռանկարներ կան, որ Հայաստանում կիրականացվի ոսկրածուծի փոխպատվաստում
Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստում դեռևս չի իրականացվում, բայց կան հեռանկարներ:
Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:
«Մենք այդ ճանապարհի վրա ենք, անհրաժեշտ են որոշակի կոնկրետ քայլեր ու որոշ ժամանակ անց արդեն կարող ենք իրականացնել ոսկրածուծի փոխպատվաստում»,- նշեց բժիշկը, ապա թվարկեց անհրաժեշտ քայլերը` պրոֆեսիոնալ առումով մասնագետների պատրաստում ու ուսուցում, անհրաժեշտ դեղորայքի ապահովում, կենտրոնի ստեղծում:
Մ. Նազարեթյանի խոսքով, Հայաստանի համար մի քանի հարկանի կենտրոն պետք չէ, այլ ինչ-որ բժշկական կենտրոնում կարող է այդ ամենը կազմակերպել, բավական է նունիսկ 6 մահճակալը:
Սպիտակարյունության` լեյկեմիայի և արյան չարորակ այլ հիվանդությունների բուժման ամենաժամանակակից մեթոդը ոսկրածուծի պատվաստումն է: Ինչպես գիտենք, ոսկրածուծի փոխպատվասման համար Հայաստանից հիվանդները արտերկիր են գնում: Վիրահատությունը բավականին թանկ է ու, բնականաբար, ոչ բոլորն են կարողանում դիմել նման քայլի: «Նման կենտրոն ստեղծելու անհրաժեշտություն կա, թեև մեզ մոտ հիվանդների թիվը շատ չէ»,- նշեց բժիշկը:
Նրա գնահատմամբ, տարեկան մոտ 10 հիվանդ վիրահատվելու համար մեկնում է արտերկիր:
Մ. Նազարեթյանը նաև տեղեկացրեց, որ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում արդեն 22 հազարից ավելի դոնոր է գրանցված, որոնք համաձայանվել են ապագայում կարիքի դեպքում լինել փոխպատվաստման համար դոնորներ: Դոնոր կարող են լինել 18-55 տարեկան մարդիկ, ովքեր լուրջ առողջական խնդիրներ չունեն, այսինքն` հիվանդ չեն ինֆկեցիոն, սրտի, լյարդի, երկամների, հոգեկան հիվանդությություններով, դիաբետով:
Նախորդող նորություններ` «Դու հաստատ կապրես»… 6-ամյա Նարեկը օգնության կարիք ունի
Ինչո՞ւ զինծառայողը մահացավ. ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ