ՀՊՖՆ հանդես կգա բարեգործական համերգով. Տոմսերը դեռ վաճառվում են
Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես է գալու բարեգործական համերգով` նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվան: Այս մասին տեղեկացանք նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգին մասնակացելու է ֆրանսահայ ջութակահար Հայկ Դավթյանը, դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Ծրագրում հնչելու է Սիբելիուս (Ջութակի կոնցերտ), Բրուքներ (Սիմֆոնիա թիվ 4 («Ռոմանտիկական»)):
Համերգի տոմսի արժեքն է 500-5000 դրամ: Ֆիլհամոնիկից հայտնեցին, որ դեռևս ոչ բոլոր տոմսերն են սպառվել, թեև բավականին ակտիվություն է նկատվում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ