Հասարակություն 10:35 07/05/2013

«Խոսքերով չէ, որ պետք է հիշել զոհված ազատամարտիկներին». Անվճար բուժօգնություն` զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Մայիսյան հաղթանակների կապակցությամբ արդեն 5-րդ տարին զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների համար «Երևան» բժշկական կենտրոնում կազմակերպվում է բարեգործական ակցիա: Հետազոտություններ, տարատեսակ բուժումներ, վիրահատություններ, լաբորատոր, գործիքային զննություններ. այս ամենն Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին տրամադրվում է անվճար:

 Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Տարոն Տոնոյանը, ՀՀ կառավարության որոշման համաձայն` զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներն իրավունք ունեն բուժօգնություն ստանալ պետական պատվերով, այնուամենայնիվ իրենց կենտրոնի բարեգործական ակցիային ամեն տարի դիմել և շարունակում են դիմել մեծ թվով նման ընտանիքներ: «Թեև օրենքով զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները պետք է պետպատվերով բուժօգնություն ստանան, սակայն չգիտես ինչու զոհվածի ընտանիքի անդամ չի համարվում նրա ամուսնացած աղջիկը: Իսկ մենք չենք առաջնորդվում այդ կանոններով: Մենք սպասարկում ենք բոլորին` զոհվածի թե կնոջը, թե երեխաներին, թե ծնողներին, թե նրա հարազատներին, նույնիսկ դեպքեր ենք ունեցել, որ նրանց հարևաներին ենք օգնել, քանի որ այդ մարդիկ միշտ եղել են այդ ընտանիքների կողքին»,- ասաց Տ.Տոնոյանը:

Նրա խոսքերով` բուժման կարիք ունեցողները ապրիլին հերթագրվում են, իսկ մայիսին արդեն նրանց տրամադրվում է համապատասխան բուժօգնություն: Տ.Տոնոյանը նշեց, որ ամեն տարի բուժօգնություն են ստանում զոհված ազատամարտիկների ընտանիքների 500-600 անդամներ: Նա նշեց, որ մայիսի 6-ի դրությամբ կա արդեն հերթագրված 520 անձ, սակայն հերթագրումը շարունակվում է, իսկ բուժօգնությունը կտրամադրվի այնքան ժամանակ, միչև որ սպասարկվեն բոլոր հերթագրվածները: Գլխավոր բժիշկը վստահեցնում է, որ բաց դռների միամսյակի ընթացքում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կիրականացվի ցանկացած վիրահատություն, հիվանդանոցն ունի այդ հնարավորությունը:

Տարոն Տոնոյանը տեղեկացրեց, որ դեղորայքի և բուժպարագաների ծախսը 2009թ-ին ֆինանսավորել է Շենգավիթ թաղապետարանը, երեք տարի ֆինանսավորել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, իսկ այս տարի, ըստ նրա, ֆինանսավորել է մի մարդ, ով խնդրել է չհրապարակել իր անունը:

Ըստ նրա` ակցիան քաղաքական բնույթ չի կրում, անձնագիր չեն հավաքում, միակ նպատակը բարեգործությունն է: «Զոհված ազատամարտիկների ընտանիքները չեն կարող երբեք շահարկման թեմա դառնալ: Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մարդկանց ընտանիքների համար ինչ-որ բան անել և նրանցից մի բան պահանջելն անբարոյականություն է: Այդ ընտանիքները պետք է մեր հասարակությունում կարևոր նշանակություն ունենան, նրանք պետք է ամենահպարտ մարդիկ լինեն և չպետք է որևէ մեկի առջև խեղճանան»,- ասաց բժիշկը:

Տարոն Տոնոյանն, ով ևս Արցախյան ազատամարտի մասնակից է, նշում է, որ իրենց ակցիան գալիս է ապացուցելու` միայն խոսքերով չէ, որ հիշում են զոհված ազատամարտիկներին: «Կենտրոնում աշխատում են Արցախյան պատերազմին մասնակցած բժիշկներ և ոչ միայն նրանք, այլ ամբողջ աշխատակազմը բավականին ոգևորված, պարտքի զգացումով և պատասխանատվությամբ է կատարում իր աշխատանքը: Աշխատակազմը անհամբեր սպասում է, թե երբ է գալու մայիս ամիսը, քանի որ նրանք ստանում են մեծ բավականություն և ուրախ են, որ կարողանում են օգտակար լինել զոհված ազատամարտիկների ընտանիքներին»,- ասաց Տարոն Տոնոյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հետագայում անվճար բուժօգնություն ստանան նաև ազատամարտիկները , կենտրոնի տնօրենը նշեց, որ մայիսին ազատամարտիկներին ևս բուժօգնություն տրամադրում են, թեև նրանք իրավունք ունեն բոլոր հիվանդանոցներում էլ բուժօգնություն ստանալ: «Բայց սա մտածելու տեղիք է տալիս, թե ինչո՞ւ չեն օգտվում իրենց իրավունքներից և սպասում են` մայիսը գա և նոր դիմեն մեզ: Կամ մեզ շատ են վստահում, կամ` այլ տեղերում նույն ուշադրությանն ու վերաբերմունքին չեն արժանանում»,- նկատեց նա:

Նշենք նաև, որ հիվանդանոցում ներկայումս ընթանում են վերանորոգման աշխատանքներ, հիվանդանոցը վերազինվում է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով: «Նոր ծրագրեր ունենք և կարծում եմ, որ դրանք շուտով կյանքի կկոչենք»,- ասաց Տարոն Տոնոյանը:

Կենտրոնի տնօրենի խոսքերով, իր համար կարևորը՝ կենտրոնում առողջ մթնոլորտ և աշխատանքային մշտական առաջընթաց լինի, փոխադարձ հարգանքի վրա հիմնված միասնական թիմ ձևավորվի։ Նա գտնում է, որ «մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար» կարգախոսը առաջին հերթին պետք է օգտագործվի բժշկության մեջ:

Այդուհանդերձ, Տ.Տոնոյանը նշում է, որ որքան էլ վերաբերմունքը լավ լինի, որքան էլ մատուցվող ծառայությունները մատչելի լինեն, սակայն, եթե բուժսպասարկումը որակյալ չլինի, ապա այդ բոլորը դառնում է «օճառի փուչիկ»: «Փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի հիվանդներին որակյալ բուժսպասարկում տրամադրենք: Ես շեշտը դնում եմ լավ կադրերի վրա, և փորձում եմ նրանց համար բոլոր պայմանները ստեղծել, որպեսզի նրանք տեղից տեղ չգնան, սիրեն հիվանդանոցը իրենց տան նման և խղճները հանգիստ աշխատեն: Իհարկե այս ամենի հետ մեկտեղ կարևոր է նաև վարձրատրությունը, ինչը փորձում ենք ապահովել»,- նշեց Տարոն Տոնոյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}