Հասարակություն 10:40 09/05/2013

Տարոն Տոնոյան. «Մենք հայրենիքի զինվորն էինք. դրանից ավելի մեծ առաքելություն մեզ համար գոյություն չուներ»

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Արցախյան ազատամարտը համազգային պայքար էր և ի պաշտպանություն Արցախի` ոտքի կանգնեց ողջ հայ ժողովուրդը: Արցախի ազատագրմանը զինվորագրվել էին բոլորը՝ գյուղացին, բանվորը, մտավորականը: Այդ գոյապայքարին անմասն չմնացին բժիշկները, և անուրանալի է այն բժիշկների վաստակը, ովքեր պատերազմական գործողությունների ժամանակ մարտի դաշտում և թիկունքում փրկում էին հարյուրավոր զինվորների կյանք։

Պատերազմի դաշտ մեկնած հայ բժիշկներն այդ օրերին և’ մարտիկ էին, և’ բժիշկ: Պատերազմում բժիշկներն էին իրենց ուսերին կրում մարտական գործողությունների ծանրությունը. չկային անհրաժեշտ պայմաններ, բժշկական պարագաներ, սակայն աղքատիկ կահավորմամբ հիվանդանոցներում ու բուժկետերում, իսկ հաճախ էլ վրանների տակ, բժիշկները կատարում էին վիրահատություններ:

Այդ բժիշկներից մեկն էլ Տարոն Տոնոյանն է, ով Արցախում անցկացրած տարիների մասին հպարտությամբ է հիշում: Միևնույն ժամանակ խոստովանում է, որ այդ տարիների մասին հիշելը դժվար է, նույնիսկ, երբ ընկերներով հավաքվում են, ապա փորձում են ինչ-որ ուրախ դեպք հիշել:

Տարոն Տոնոյանը Երևանի պետական բժշկական ինստիտուտի ուսանող էր, երբ սկսեց Ղարաբաղյան պատերազմը։ Սասունցիների ընտանիքում մեծացած Տարոնը չէր կարող անմասն մնալ այդ ամենից: Նա մեկնեց Արցախ, որտեղ իր կարիքն ավելի շատ էր զգացվում: Առաջին անգամ Ղարաբաղ գնացել է 1991 թվականին, այնուհետև զինվորագրվելով Դաշնակցությանը` ինստիտուտն ավարտելուց երեք օր հետո մեկնում է Արցախ:

Բժշկի հետ զրուցեցինք նրա ղեկավարած հիվանդանոցում՝ Երևան բժշկական կենտրոնում: Տարոն Տոնոյանի հետ զրույցի բռնվելը, խոստովանենք, այնքան էլ հեշտ չէր, քանի որ խոսքը գնում էր ոչ միայն Արցախյան պատերազմի, այլև նրա զոհված ընկերների մասին:

«Պատերազմը խլեց այն տղաների կյանքը, ովքեր գիտեին, թե հանուն ինչի են կռվում: Շատ տղաներ գնացին, բայց պատերազմը ոգի տվեց, տվեց գիտակցություն, որ կարող ես հաղթել»,- ասում է Տ.Տոնոյանը:

Բժիշկը մեկնում է Հադրութ, որտեղ այդ օրերին թեժ մարտեր էին ընթանում: Սկզբում գումարտակի զինվոր էր, այնուհետև զինվորական հոսպիտալի ղեկավար: Հոսպիտալը գտնվում էր Հադրութում, երբ գրավվեց Ֆիզուլին, ռազմադաշտային հոսպիտալը տեղափոխվեց այնտեղ։ Այն տեղակայված էր հենց ռազմական գծի մոտ:

Տարոն Տոնոյանը մեկ ամիս անց Արցախ է բերում նաև կնոջն ու վեց ամսական դստերը, որպեսզի տեղի բնակչությունը տեսներ ու գոտեպնդվեր:

«Ես գտնում էի, որ կինս ու երեխաս իմ կողքին պետք է լինեն: Կինս նույնպես ասում էր՝ որտեղ դու, այնտեղ էլ ես: Դա նաև օրինակ էր մարդկանց համար, ովքեր ասում էին՝ Հայաստանից եկած բժիշկը իր կնոջն ու երեխային է բերել, մենք ինչպես կարող ենք մեր ընտանիքին հեռացնել այստեղից»,- պատմում է Տարոն Տոնոյանը:

Մեր զրույցը պարբերաբար ընդհատվում է. բժիշկի բջջային հեռախոսը անդադար զանգում է, և ոչ մի զանգ անպատասխան չի մնում. «Հա, Կարինե ջան, վաղն եկեք նայեմ…», «Արամ ջան, մամային բերում եք, վաղն էլ վիրահատում եմ»…

«Այսօր վիրահատում էի մտերիմ ընկերոջս՝ մեր գումարտակի բժիշկ Նորիկի հարազատին: Նորիկը պատերազմի առաջին իսկ օրվանից, առանց ընդհատումների, Ղարաբաղում է եղել: Բյուրեղյա մաքրությամբ մարդ, բայց հարկավոր է գնալ տեսնել՝ Նորիկն ինչպես է ապրում, իր բարոյական կերպարով ինչպես է այսօր ընտանիքին պահում»,- ասում է Տոնոյանը:

Նաև ավելացնում. «Ես բնավորությամբ համառ եմ և ինձ հաջողվել է իմ մասնագիտությամբ խորանալ: Մեր կռված տղաներն էլ իրենց արժեքը լավ գիտեն, բայց կյանքը նրանց կոտրում է: Այնպիսի ընկերներ ունեմ, որ երբեք չէի պատկերացնի` Հայաստանից կգնան, բայց գնացին…ինչքան կարելի է դիմանալ, դիմանալ, դիմանալ, ի վերջո երեխան ապրել է ուզում, տեսնում ես, որ երեխադ իր ընդունակություններով ոչ ոքի չի զիջում, բայց չես կարողանում նրա համար ինչ-որ բան անել: Սա է ինձ տանջում»:

Տարոն Տոնոյանի խոսքերով` ռազմի դաշտում ուրիշ էր, իսկ հիմա այլ հոգսեր կան: Բժիշկն ասում է, որ իր ղեկավարած հիվանդանոցը մեծ տեմպերով զարգանում է, նոր ծրագրեր է իրականացնում, նոր կադրեր է ընդունում, թվում է, թե պետք է իրեն շատ լավ զգա, բայց իրականում իր ուրախությունը լիարժեք չէ:

«Մի տեսակ, կարծես թե, ավտոմատ աշխատեմ, այն ոգևորությունը չկա, ինչ նախկինում էր, ամեն ինչ շատ է բարոյալքվել: Մեկ-մեկ մտածում եմ՝ ճի՞շտ էր, որ բժիշկ դարձա: Հնարավոր էր՝ այլ մասնագիտություն ձեռք բերեի և այս երկրում ինչ-որ բան փոխեի»,- ասում է նա:

Նրան մտահոգում է երկրի այսօրվա վիճակը, ընտրական գործընթացները, մարդկանց սոցիալական վիճակն ու արտագաղթը: Այդուհանդերձ, բժիշկը համոզված է, որ ինչ-որ բան փոխվելու է:

«Ցանկացած հիվանդ օրգանիզմ հետո առողջանում է, ժողովուրդների պատմությունն էլ է այդպիսին, ուղղակի ինչքան հիվանդությունը երկար է տևում, օրգանիզմի վրա դա բացասաբար է անդրադառնում: Բայց մենք բնավորությամբ համառ ենք և հույս ունենք, որ մի օր այս փողով ընտրվողների վերջն էլ կգա, նրանք մի օր կկանգնեն դատաստանի առաջ: Ո՞նց կարելի է ստրկացնել սեփական ժողովրդին: Չգիտեմ, ինչի՞ ենք այս օրվան հասել, հիվանդ է մեր ժողովուրդը, հարկավոր է բուժել, բայց պարզապես այդ բուժողը չկա…»,- նշում է Տ.Տոնոյանը:

Բժիշկը նաև հավելում է. «Ամեն պահի կոտրում են ժողովրդին: Ուժեղ մարդը պետք է հանդուրժի ուժեղին, թույլերն են, որ չեն հանդուրժում ուժեղին և ավելի թույլերին են ուզում տեսնել իրենց կողքին»:

Այնուամենայնիվ, բժիշկ Տոնոյանը գտնում է, որ այս պարագայում հայրենիքից հեռանալն արդարացում չունի: Նրա խոսքերով՝ ինչպես պատերազմի ժամանակ չեն գնացել, այնպես էլ հիմա չպետք է լքեն երկիրը՝ պատկերացնենք, որ հիմա էլ է պատերազմ:

«Պետք է մնանք ու պայքարենք, ով ինչպես կարող է: Հիմա կկեղծեն մեր ձայները, թե չեն կեղծի, դրա դեմ էլ պայքարելու ձև կա, ամեն ինչի դեմ էլ կա, պարզապես մարդ չպետք է իր պայքարելու ոգին կորցնի»,- ասում է բժիշկը:

Հարցին, թե արդյոք անհրաժեշտության դեպքում նորից կմեկնի ռազմի դաշտ, Տ.Տոնոյանը պատասխանեց. «Սովորաբար ավելի քաջ լինում են երիտասարդները, այս տարիքում արդեն քաջեր չեն լինում: Մեծերն ավելի զգուշավոր են, մեր ջոկատներում տարիքով մարդիկ կային, որոնց քեռի կամ дед էինք ասում, նրանք մեզ ոգևորում էին, սակայն երիտասարդներն ավելի քաջ են լինում…..բայց այսքան փորձ եմ կուտակել, եթե ես հիմա չգնամ՝ էլ ինչի համար եմ այսքան աշխատում: Իհարկե, պետք է գնանք, բայց Աստված չանի՝ պատերազմ լինի, դա արհավիրք է, ով տեսել է դա, իր մաշկի վրա է զգացել՝ կհասկանա»:

Միևնույն ժամանակ Տարոն Տոնոյանը խոստովանում է` գուցե տարօրինակ թվա, բայց բազմիցս ասել է, որ այդ ժամանակն իր կյանքի ամենաերջանիկ շրջանն է եղել:

«Հասկանալի է, թե ինչքան զոհեր ունեցանք, ինչքան դժվարություններ տեսանք, բայց մեր սերնդին այդ հնարավորությունը տրվեց և այդ շանսը մենք ճիշտ օգտագործեցինք, մենք մեր հայրենիքը ազատագրեցինք: Երջանկությունը նաև այն է, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ես գտնվում: Մենք այդ ժամանակ գտնվում էինք ոգեղեն բարձունքի վրա, մենք մեր հայրենիքի զինվորն էինք և դրանից ավելի մեծ առաքելություն մեզ համար գոյություն չուներ»:

Նախորդող հրապարակում՝

«Խոսքերով չէ, որ պետք է հիշել զոհված ազատամարտիկներին». Անվճար բուժօգնություն` զոհված ազատամարտիկների ընտանիքներին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}