Բազմակազմ դպրոցների ուսուցիչներին ոչ մի ձեռնարկ, ոչ մի օգնություն դեռ չի տրվել. Մասնագետ

Հեղինակ` Մարի Թարյան

Բազմակազմ դասարաններում ուսուցման մեթոդների խնդիրը այդպես էլ չի հաջողվում լուծել: Արդեն երկար ժամանակ է, ինչ աշակերտները կոմպլեկտավորված ուսուցում են ստանում, սակայն դասերը մեծ արդյունքներ չեն տալիս: Ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները դժգոհում են, որ կոմպլեկտավորած դասարանում մեծ որակ ապահովել չեն կարողանում, մինչդեռ այդ նույն ուսուցիչները վերապատրաստումներ են անցնում, որոնց ժամանակ էլ ենթադրվում է դասավանդման նոր մեթոդների յուրացումը, ինչից հետո էլ՝ կիրառումը:

Այն, որ ուսուցիչը կարող է ընտրել ցանկացած մեթոդ, միայն թե որակ ապահովի, հայտնի է: Բայց կան հեռավոր գյուղեր, ուր այդ մեթոդների մասին չեն էլ լսել: Նման մի մեթոդ՝ բազմակազմ դասարաններում ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակը, Հայաստան է եկել 1999 թվականին: Ծրագիրն առաջարկում է ուսուցման այնպիսի կոլեկտիվ եղանակ, որտեղ աշակերտները դասը յուրացնում են համագործակցելով:

«Երեխաները ուսումնական գործընթացում հանդես են գալիս և՛ սովորողի, և՛ սովորեցնողի դերում»

Կրթության ազգային ինստիտուտի մանկավարժության գիտահետազոտման բաժնի մասնագետ Օվսաննա Դուդումյանը հերթով գնում է ամենահեռավոր գյուղերն ու սովորեցնում այդ մեթոդը: Նա բացատրում է, որ աշխատաձևի հիմքում ընկած է փոփոխական կազմով, զույգերով աշխատանքը. «Դա նշանակում է, որ յուրաքանչյուր երեխա իր ուսումնական նպատակներն իրականացնում է մյուս աշակերտների հետ համագործակցելով: Երեխաները ուսումնական գործընթացում հանդես են գալիս և՛ սովորողի, և՛ սովորեցնողի դերում: Գործընթացը շատ ծավալուն է. այն, ինչ սովորել են մեր ուսուցիչները դպրոցներում, մանկավարժական համալսարանում` դասը վարելու, հնարքներ, մեթոդներ օգտագործելու վերաբերյալ, այս ուսուցման ձևը տարածական է և իր մեջ այդ ամենը ներառում է: Մենք հիմքը դնում ենք փոփոխական կազմով զույգերով աշխատաձևի վրա: Յուրաքանչյուր երեխայի համար անհատական ուսումնական պլան է կազմվում»:

Ըստ նրա՝ այս մեթոդների շնորհիվ է, որ ուսուցիչը կարողանում է յուրաքանչյուր երեխայի առաջ տանել իր ուսումնական տեմպով: Երեխաները տարբերվում են միմյանցից ոչ միայն արտաքին տեսքով, այլև իրենց կարողություններով ու հմտություններով: Այսինքն յուրաքանչյուր երեխա նույն թեման յուրացնում է տարբեր ժամանակահատվածում: «Մենք կիսամյակ-կիսամյակ պետք է այդ յուրացման ժամանակահատվածը պահպանենք: Ենթադրենք, կիսամյակի հատվածում որոշված է, որ պետք է անցնեն այս, այս, այս թեմաները, մենք աշխատում ենք, որ բոլոր երեխաներն այդ ժամանակահատվածում դրանք յուրացնեն, ինչը լինում է տարբեր հաջորդականությամբ և տարբեր երթուղիներով»,- ասում է Օվսաննա Դուդումյանը և հավելում,- «Ենթադրենք հանդիպում են առաջին և չորրոդ դասարանները, առաջինը պետք է տառ սովորի, չորրորդ դասարանի երեխան կարող է նրան սովորեցնել ստուգել: Այս ամենը պետք է ուսուցիչը նրանց նախապես սովորեցնի: Չորրորդ դասարանի երեխան կարող է կարդալ, իսկ առաջինը պարզապես լսի, եթե հետաքրքրվի և հարցեր տա, ավելի լավ: Ոսուցիչը ամեն մեկի համար նպատակ է դնում, որը նշում է օրվա պլանի մեջ: Թեմաների յուրացման տարբեր հաջորդականությունների` երթուղիների հիման վրա կարելի է երեխաների այդ համագործակցությունը կազմակերպել»:

«Բազմակազմ դպրոցների ուսուցիչներին ոչ մի ձեռնարկ, ոչ մի օգնություն դեռ չի տրվել»

Երեխաները պետք է տարբեր բաներ իմանան, որ իրար սովորեցնեն. «Մեր նոր սերունդը շատ լավն է, զարգացած է ու շատ շուտ ընկալող, բայց երեխաներին կաղապարում են: Լսել, հասկանալ, թե երեխան ինչպես է կարդում, դա էլ է կարողություն: Շատ լավ սերունդ է գալիս, պարզապես մենք չենք հասցնում այդ սերունդի հետևից, որ նրանց դաստիարակենք»:

Բազմակազմ դպրոցների ուսուցիչներին ոչ մի ձեռնարկ, ոչ մի օգնություն դեռ չի տրվել, տնօրենների մեծ մասը պարզապես տեղյակ չէ, այդ կոմպլեկտավորած դասարաններում աշխատում են դաս-դասարանային համակարգով, ինչպես սովորական դասարանների դեպքում է: Ուսուցիչը գալիս է, մի դասարանին ասում է ինքնուրույն աշխատանք կատարեք, մյուսին նոր նյութ հանձնարարում: «Եթե ցանկանան, իրենք կարող են մեր նշած մեթոդով աշխատել: Խնդիրը ոչ թե աշակերտներից է գալիս, այլ ուսուցիչներից»,- ասում է մասնագետը:

«Ուսուցիչները վերապատրաստումների ժամանակ սովորում են մեթոդներ, բայց հետ են գնում ու չեն կիրառում»

Ինչպես այլ մեթոդներ, սա ևս ուսուցիչներին կարող է հասնել վերապատրաստումների միջոցով: Կոնկրետ ծրագիր, որ իրականացվի պետականորեն, չկա: Այս ձևով թույլատրում են աշխատել, բայց պարտադիր չէ:

Օվսաննա Դուդումյանն այժմ աշխատում է Սյունիքի մարզի Եղեգի և Վերին Խոտանան գյուղերում, հիմա ամեն անգամ գնալու հնարավորություն չկա, Skype-ի միջոցով անընդհատ խորհրդակցում են: Մինչ այդ նա աշխատել է Հոկտեմբերյանի տարածաշրջանի Արգինա գյուղում, այնտեղ ևս ծրագիր չի եղել, պարզապես գնացել է, սովորեցրել: «Արդեն երեք տարի է Մաթեմատիկայի և Հայոց լեզվի ուսուցչուհիներն այս ծրագրով են աշխատում: Իրենք ամեն երեխայի անհատական պլանից ելնելով ստեղծում են հաղորդակցման իրավիճակ»,- պատմում է նա:

Մանագետը նշում է, որ ուսուցիչներն էլ են ոգևորվում` լսելով նման մեթոդների մասին. «Այս մեթոդի կիրառումից հետո, մի դպրոցի տնօրեն ինձ ասաց` մեթոդի շնորհիվ ի հայտ են գալիս և՛ սովորող ցանկացողները, և՛ չցանկացողները, այդ թվում` ուսուցիչները: Մենք չենք ասում, թե գործող` դաս-դասարանային համակարգը վատն է, այն իր առաջ դրած բոլոր պահանջներն իրականացրել է, բայց արդեն սպառել է իրեն, նոր ժամանակներին չի համապատասխանում: Իսկ հիմա արդեն կան մի քանի տնօրեններ, որ դիմել են, որ գնամ և սովորեցնեմ իրենց ուսուցիչներին այս մեթոդը, բայց նաև ֆինանսական խնդիր կա: Ամեն դեպքում մեր ուսուցիչներին պիտի տեղից շարժել, մեր ուսուցիչները վերապատրաստումների ժամանակ սովորում են ինտերակտիվ-համագործակցային մեթոդները, բայց հետ են գնում ու չեն կիրառում»:

Նյութեր թեմայով՝

«Հեշտ ձևն ենք ընտրում` գրատախտակ, կավիճ ». Բազմակազմ դասարաններում ուսուցման մեթոդների խնդիր կա

Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա

Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը

Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:37
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}