Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է ներկայացրել
«Որպեսզի ստեղծվեն հավելյալ հնարավորություններ հասարակական և քաղաքական փոխզիջման, հակամարտության խաղաղ կարգավորման համար, ես որոշում եմ ընդունել դիմել նախագահին ընդունելու երկրի վարչապետի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը», - «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասված է Ուկրաինայի կառավարության կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ:
Ազարովի խոսքով, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը սպառնում է երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը:
«Դիմակայության այս ընթացքում կառավարությունն անում էր ամեն ինչ, որպեսզի թույլ չտա արյունահեղություն, բռնության տարածում, քաղաքացիների իրավունքների ոտնահարումներ... սակայն հակամարտության սրությունն ու վտանգը մեր քաղաքացիների, ինչպես և Ուկրաինայի ճակատագրի համար պահանջում են լրացուցիչ պատասխանատու քայլեր», - իր հրաժարականը հիմնավորում է Ազարովը:
«Այսօր ամենակարևորը Ուկրաինայի միասնականության ու ամբողջականության պահպանումն է: Դա շատ ավելի կարևոր է, քանի որևէ մեկի անձնական շահերն ու հավակնություննները: Այդ իսկ պատճառով ես ընդունել եմ այս որոշումը», - ասված է հայտարարության մեջ: