Աշխարհում 16:16 06/03/2014

Ովքեր են Սիրիայում ծայրահեղ իսլամականների առաջնորդները. Աբու Բաքր ալ-Բաղդադի

 «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) ծայրահեղ արմատական խմբավորման մասին շատ է խոսվում ԶԼՄ-ներում, որոնք որոշ չափով անդրադարձել են նաև նրա առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

Որոշ իսլամական աղբյուրներում առկա տեղեկություններից կարելի է ենթադրել, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին (Իբրահիմ Աուադ Իբրահիմ Ալի ալ-Բադրի աս-Սամարի) ծագումով Իրաքից է, ծնվել է 1971թ-ին, ունի գիտական կոչում իսլամագիտության բնագավառում, դրա հետ մեկտեղ ունի ջիհադական պայքարի փորձ՝ իր մասնակցությունը բերելով ամերիկյան ուժերի դեմ Իրաքում իրականացվող պայքարին:

Այնուհետև 2010թ-ի կեսերից ստանձնել է «Իրաքում իսլամական պետություն» (ԻԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կառույցի ղեկավարությունը ԻԻՊ-ի առաջնորդ Ամու Ումար ալ-Բաղդադիի սպանությունից անմիջապես հետո՝ շարունակելով վերջինիս կողմից մշակված հաճախակի և լավ պլանավորված թիրախային հարձակումների մարտավարությունն Իրաքում, որը, սկսած 2011թ-ից փոխվեց առավել խոշոր և հնչեղ ռազմական գործողություններով: Դրան զուգահեռ՝ Ալ-Բաղդադին կարողացավ ապահովել իր ղեկավարած կառույցի համար ֆինանսական լուրջ հոսքեր, ինչը նրան հնարավորություն տվեց գործել «ալ-Կաիդա»-ի ղեկավար օղակից անկախ՝ գրավիչ դարձնելով իր կառույցի կողմից իրականացվող պայքարը ջիհադականների համար, ինչի արդյունքը մենք տեսնում ենք նաև այժմյան Սիրիայում:

2013թ-ի սկզբից ԻՇԻՊ-ի ուղերձներում Աբու Բաքր ալ-Բաղդադին հաճախ էր ներկայացվում որպես սուննի առաջնորդ՝ ընդունելով ալ-Կուրայշի «տիտղոսը» (դրանով շեշտվում է Աբու Բաքր ալ-Բաղդադիի Մուհամմադ մարգարեի ցեղակից լինելու հանգամանքը): Բացի դա, Սիրիայի որոշ հատվածներում ԻՇԻՊ-ի վերահսկողության տակ անցած տարածքները ԻՇԻՊ-ը ներկայացնում էր որպես խալիֆայություն՝ ի ցույց դնելով պետական միավոր ստեղծելու Աբու Բաքր ալ-Բաղդադիի փորձերը: Նման վարքագիծն ու սիրիական հակամարտությունում տարվող ինքնուրույն մարտավարությունը հարուցեցին ընդդիմադիր ճամբարի զայրույթն ու թշնամանքը՝ հանգեցնելով ԻՇԻՊ-ին ու նրա առաջնորդին ուղղված սուր քննադատության և բացահայտ ռազմական բախումների այլ ընդդիմադիր խմբավորումներ միջև, որոնք մինչև այժմ շարունակվում են:

Այս համատեքստում ավելորդ չի լինի հիշեցնել, որ ԻՇԻՊ-ի և նրա առաջնորդի դեմ հնչող հռետորաբանության մեջ առկա են նաև Սիրիայի ներկայիս իշխանությունների հետ համագործակցության մեջ մեղադրանքները, որոնք ավելի հնչեղ դարձան հատկապես ԻՇԻՊ-ի զինյալների կողմից ընդդիմադիր առանցքային որոշ լիդերների սպանությունից հետո՝ ինչը դիտարկվեց Սիրիայում տեղի ունեցող ջիհադական պայքարի ուղենիշից շեղում:

Ինչևէ՝ Սիրիայում իրողությունն այն է, որ կան տարածքներ, որոնք վերահսկվում են ԻՇԻՊ-ի կողմից:


Կարմիրով նշվածը ԻՇԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներն են 2014թ-ի սկզբի դրությամբ, որոնք արդեն որոշակի փոփոխության են ենթարկվել:

Այդ տարածքներում և հարակից շրջաններում կետրոնացած է սիրիական էներգետիկ պաշարների զգալի մասը: Պատահական չեն ԻՇԻՊ-ի կողմից դրանք վերահսկելու ու դրանց վաճառքով զբաղվելու մասին բազում տեղեկությունները, որոնք տեղ են գտել ԶԼՄ-ներում, ինչը լրացուցիչ մոտիվացիա է ստեղծում Աբու Բաքր ալ-Բաղդադիի և նրա ղեկավարած ԻՇԻՊ-ի համար հիմնվել այս տարածքներում՝ այստեղից ռազմերթեր իրականացնելով հարևան տարածքների նկատմամբ:

Աբու Բաքր ալ-Բաղդադին չի սահմանափակվում Սիրիայով, ԻՇԻՊ-ը շարունակում է լարված պահել նաև սիրիա-իրաքյան սահմանամեձ հատվածը, ակտիվ ռազմական առճակատման գնալով Իրաքի արևմտյան ալ-Անբար նահանգում իրաքյան կառավարական ուժերի դեմ՝ վերահսկելով մի քանի խոշոր քաղաքներ, ինչը նրան հնարավորություն է տալիս ընդլայնել ԻՇԻՊ-ի կողից վերահսկվող տարածքները՝ օգտագործելով Իրաքում իսլամական մարդկային և ֆինանսական ռեսուրսները: Այս կոնտեքստում վերջին ամիսներին Իրաքի արևմտյան հատվածներում չդադարող բախումները իրաքյան ռազմուժի և իսլամականների միջև ցույց են տալիս, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին տեղի արաբ ցեղերի և ընդհանրապես մեծամասնություն կազմող սուննի բնակչության նկատմամբ լավ մշակված քաղաքականություն է տանում, նույնը կարելի է ասել նաև սիրիական տարածքների համար: Դրանից բացի, ԻՇԻՊ-ը հայտարարեց, որ իր ճյուղավորումն է ստեղծում Լիբանանում, որոշ ռազմական ակտիվություն ցուցաբերելով նաև լիբանանյան տարածքներում:

Վերոշարադրյալից երևում է, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին շարունակում է գործել ինքնուրույն և կազմակերպության անվանը համապատասխան՝ ապահովելով իր կողմից ղեկավարվող մարտիկների ակտիվ գործողությունների ճակատները Իրաքում, Սիրիայում և Լիբանանում, իհարկե, չմոռանալով այլ ճակատների մասին: Ինչքան էլ հակասական և տարբեր կարծիքներ հնչեն ԻՇԻՊ-ի և նրա առաջնորդի վերաբերյալ, փաստ է, որ ԻՇԻՊ-ը Աբու Բաքր ալ-Բաղդադիի ղեկավարությամբ վերածվել է ազդեցիկ գործոնի մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումներում, իսկ ալ-Բաղդադին դարձել է առանցքային ջիհադական լիդեր, ում համար դեռևս 2011թ-ի հոկտեմբերին տարածված տեղեկության համաձայն ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստ է վճարել 10մլն. դոլար գլխագին:

Հեղինակ` Սարգիս Գրիգորյան

Նախորդիվ` 

Ովքեր են Սիրիայում ծայրահեղ իսլամականների առաջնորդները-2. Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի

Ովքեր են Սիրիայում ծայրահեղ իսլամականների առաջնորդները. Աբու Ումար աշ-Շիշանի




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}