ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Շատ հրատապ է, որ սահմանում լարված իրավիճակը լիցաքաթափվի
«Շփումները, կարծիքների փոխանակումները պետք է տեղի ունենա բանակցային սեղանի շուրջ, որովհետև ղարաբաղյան հակամարտության համար, ի դեպ ցանկացած այլ հակամարտության կարգավորման համար, այլընտրանք չկա՝ բացի խաղաղ բանակցային ճանապարհով ձեռքբերված կարգավորման տարբերակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ պատասխանելով վերջին շրջանում շփման գծում նկատվող լարվածության մասին հարցին:
Նա ընդգծեց, որ շատ հրատապ է, որ սահմանում լարված իրավիճակը լիցքաթափվի:
Ա. Ռենոն նշեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ՀՀ կատարած վերջին այցի ժամանակ, հստակ արտահայտել է իր պատրաստակամությունը՝ չխնայել ցանկացած ջանք, միջոց, որպեսզի հակամարտության խաղաղ, բանակցված լուծում գտնվի:
Նա նաև հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Հայաստան ժամանած ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալտերը նույնպես կարևորել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցված, խաղաղ ճանապարհով լուծումը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ