Տնտեսություն 17:00 20/06/2014

Հայ-վրացական տնտեսական կապեր. «միմյանց հետ» բայց տարբեր կառույցներում

Նախօրեին ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան: Ջերմ մթնոլորտում կայացած բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները ևս մեկ անգամ կարևորեցին երկու երկրների համագործակցության և հարաբերությունների ավելի խորացման անհրաժեշտությունը:

Այցի շրջանակներում, ինչպես իր խոսքում նշեց ՀՀ նախագահը` Հայաստանն ու Վրաստանն ուժեղ են միմյանցով և միմյանց հետ:

Այս գիտակցման շնորհիվ է, որ մեկուկես տարվա ընթացքում արդեն երեք անգամ բարձարստիճան պաշտոնյաների մակարդակով փոխայցելություններ են տեղի ունեցել: Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ, երկու հարևան պետությունները հաշված օրեր անց կհայտնվեն ինտեգրացիոն տարբեր կառույցների շրջանակներում:

Հարկ է արձանագրել, որ սա աննախադեպ երևույթ է, քանզի պատմության` գոնե վերջին երկու հարյուր տարվա ընթացքում երկու հարևաններն եղել են կամ նույն կայսրության, կամ նույն վերազգային միության շրջանակներում, իսկ ահա այս տարվա հունիսի 27-ին Վրաստանը կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման, իսկ Հայաստանը` ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիր, որով երկու երկրները կշարունակեն իրենց զարգացման ուղին տարբեր կառույցների շրջանակներում: Չնայած նրան, որ Հայաստանն ու Վրաստանը դրանով չեն կատարում քաղաքակրթական ընտրության, սակայն տնտեսական և անվտանգային հարցերից ելնելով իրենց տարբեր ընտրությունները չեն կարող ազդեցություն չունենալ երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա: Ահա այս համատեքստում կարևոր է գնահատել թե ինչքանով երկու հարևան երկրները կմնան «միմյանց հետ» և ինչքանով ուժեղ կլինեն այսուհետ: Սակայն մինչ այդ հարկ է պարզաբանել, թե անկախության շրջանում երկու հարևանների տնտեսական հարաբերությունները զարգացման ինչ փուլում են գտնվում և հետագայում ինչ ռիսկեր կամ հնարավորություններ առաջ կգան:

Հայ-վրացական տնտեսական հարաբերությունների առանձնահատկությունները


Հայ-վրացական տնտեսական հարաբերությունները բնորոշող կարևոր ցուցանիշներից մեկը երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալն է: ՀՀ ԱՎԾ տվյալներով` 2012թ-ին ապրանքաշրջանառությունը կազմել է 120մլն դոլար, որից 70.1 մլն` Հայաստանից դեպի Վրաստան արտահանումն է, իսկ ներմուծումը` 40.9 մլն: 

2013թ-ին գրանցվել է ապրանքաշրջանառության 26.9% աճ` ընդհանուր ծավալները հասնելով 151 մլն դոլարի: Հայաստանից արտահանվող ապրանքների կառուցվածքում կարևոր տեղ են զբաղեցնում հայկական սուրճն ու թեյը, որոնք մի քանի տարի առաջ վրացական շուկայում անհայտ ապրանքներ էին, սակայն այսօր լայն ճանաչում և պահանջարկ ունեն: Վրացական շուկայում իրենց մասնաբաժինն ունեն նաև հայկական ոգելից և ոչ ոգելից խմիչքները, աղը, ծծումբը, դեղագործական մթերքը, ապակին և պլաստմասան: Վրաստանից ներմուծվում են միրգ` հատկապես ցիտրուսային, խմիչքներ, պարարտանյութեր, անօրգանական քիմիական միացություններ, փայտ և փայտնյութեր: Վրաստանի վիճակագրական ծառայությունը այլ տվյալներ է ներկայացնում և չեն համընկնում հիմնականում Վրաստանից ներմուծման թվերը: Օրինակ` վրացական կողմը 2012-ին ներկայացնում է, որ Հայաստան արտահանումը կազմել է 260 մլն դոլար, այնինչ ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով այդ ցուցանիշը կազմում է 40.9 մլն դոլար: Խնդիրն այն է, որ թվերի տարբերությունը բացատրվում է ոչ միայն հաշվարկների տարբերությամբ և մեթոդիկայով, այլև նրանով, որ տարանցիկ ապրանքաշրջանառության մի մասը վրացական կողմը հաշվում է սեփական արտահանման տողում։ Խոսքը վերաբերում է հատկապես արտասահմանյան մեքենաների վերաարտահանմանը, որի մի մասը Վրաստանը ներկայացնում է, որպես արտահանում դեպի Հայաստան:

Հայ-վրացական տնտեսական հարաբերությունների մեջ կարևոր նշանակություն ունի հատկապես Վրաստանի` տարանցիկ երկիր լինելու փաստը: Հայաստանի ապրանքաշրջանառությունը արտաքին աշխարհի հետ 70%-ով կատարվում է Վրաստանի տարածքով: Վրաստանի տարածքով է անցնում «Հյուսիս-Հարավ» գլխավոր գազատարը, որով Ռուսաստանից գազ է մատակարարվում Հայաստանին։ «Արտաքին աշխարհից» վրացական տարածքով դեպի Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է գերազանցապես Փոթիի և Բաթումի նավահանգիստներով և թուրքական ավտոճանապարհով: Արժե հիշատակել, որ Թուրքիայի հետ չունենալով բաց սահման, վերջինիս հետ գրեթե ամբողջ ապրանքաշրջանառությունը կատարվում է Վրաստանի տարածքով, որը կազմում 200մլն դոլարից ավելին:

Երկու երկրների տնտեսական հարաբերությունների կարևոր բաղադրիչներն են նաև փոխադարձ ներդրումները և զբոսաշրջությունը: Ի սկզբանե պետք է արձանագրել, որ վրաց գործարարների կողմից Հայաստանում գրեթե ներդրումներ չեն կատարվում: Պատճառը այն չէ, որ Հայաստանում ներդրումային միջավայրի բարենպաստությունը շատ է զիջում Վրաստանի միջավայրին, այլ այն, որ Հայաստանը, լինելով մոնոէթնիկ պետություն, որտեղ չկա վրացական համայնք և բավարար թվով վրացիներ, ովքեր տեղյակ կլինեին հայկական բիզնեսի նրբություններին: Ինչը չի կարելի ասել Հայաստանից դեպի Վրաստան ներդրումներին:

Վրաստանը իր երկու հարևանների համեմատ` ունենալով զարգացած զբոսաշրջություն (տարեկան 1 մլրդ դոլար` կամ ՀՆԱ 6.2%) բարենպաստ ներդրումային միջավայր է ապահովել հատկապես ծովափնյա շրջաններում օտարերկրյա ներդրումների ներգրավման համար, որից օգտվում են նաև հայաստանյան գործարարները` հյուրանոցային բիզնեսի և ծառայությունների ոլորտում ներդրումներ կատարելով: Հայ գործարարները վերջին տարիներին ներդրումներ են կատարում նաև Սամցխե-Ջավախք հայաբնակ շրջաններում` հատկապես սննդի արդյունաբերությունում: Զբոսաշրջության ոլորտում Հայաստանից տարեկան հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Վրաստանի ծովափնյա շրջաններ: Նման մեծ հոսքը պայմանավորված է հանգստյան վայրերի հասանելիությամբ և համեմատաբար մատչելիությամբ:

Հայաստանը` ԵՏՄ անդամ, Վրաստանը` ԵՄ-ին ինտեգրվող երկիր. Կզարգանա՞ն, թե կդանդաղեն երկկողմ տնտեսական հարաբերությունները

Օրեր անց Հայաստանն ու Վրաստանը կհայտնվեն երկու տարբեր ինտեգրացիոն բլոկների «բարիկադների» տարբեր կողմերում և նախագահ Ս. Սարգսյանի այցի շրջանակներում երկու երկրների ղեկավարների կարևոր խնդիրը պետք է լիներ հստակեցնել այն վնասներն ու առավելությունները, որոնք առաջ են գալու ասոցացման և անդամակցության համաձայնագրերի ստորագրումից հետո: Նախօրեին երկրի ղեկավարների ելույթներում ևս արտացոլվեց այս հարցը, չնայած որ այն դիտարկվեց հիմնականում լավատեսական լույսի ներքո:

«Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում և հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում»- նման կերպ մեկնաբանեց նախագահ Ս. Սարգսյանը:

Ակնհայտ է, որ կորուստների և օգուտների մասին հստակ պատկերացում կազմելը առայժմ դժվար է, քանի որ դեռ հրապարակված չեն երկու կողմերի բանակցված և ստորագրվելիք փաստաթղթերը, սակայն հաշվի առնելով որ երկու ինտեգրացիոն կառույցները նախևառաջ ունեն սեփական չափորոշիչներն ու ստանդարտները, որոնց միանալու են Վրաստանն ու Հայաստանը, ապա հստակ է, որ գոնե գյուղմթերքի և սննդային այլ ապրանքների գծով տարբեր ստանդարտեր են լինելու երկու երկրների շուկաներում, որն էլ ազդելու է ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալների վրա: Իսկ ինչպես վերևում պարզ դարձավ սննդային ապրանքները ապրանքաշրջանառության կառուցվածքում գերակշռող դիրք են զբաղեցնում: Ինչ վերաբերվում է Վրաստանից մեքենաների ներկրմանը, ապա այս հարցում կարծես նախնական հստակություն մտցրեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ դա որպես զգայուն հարց առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում դրույքաչափեր չեն փոփոխվելու մինչև կհամապատասխանեցվի շուկան ԵՏՄ-ի պայմաններին:

Այնուամենայնիվ, թե ինչքանո՞վ կխթանվեն երկու երկրների տնտեսական հարաբերությունների տարբեր իտեգրացիոն կառույցների շրջանակներում, պարզ կդառնա առաջիկայում, բայց ՀՀ նախագահի` Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում կողմերը հստակ պատրաստակամություն հայտնեցին, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի ինտեգրացիոն գործընթացները երկկողմ հարաբերությունների դանդաղեցման պատճառ չդառնան, ընդհակառակը` նպաստեն նոր շուկաներ ներթափանցելու գործում:

Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու և երազանքներ՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}