Օրվա թեմա 10:09 18/09/2014

«Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար». Վիկտոր Համբարձումյանի մասին (լուսանկարներ)

«Նրանք մեր հիշողությունն են, նա մեր ընդհանրական հիշողությունն էր: Այդպես է: Գալիս է մի Հովհաննես Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Մարտիրոս Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշում: Մի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում և մահկանացուի մեր խեղճուկրակ խրճիթում, որ մեր միտքն ու մարմինն է, մենք ժամանակներ ու տարածություններ ենք բացում: Մեր կյանքը նրանք են կերտում՝ այդ մեծերը: Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը: Մենք նրանց աշխարհի բնակիչներն ենք: Նրանց բացած հայրենիքներում մենք ապրում ենք իրենցից իսկ մեզ շնորհված բարձր ու շիտակ մեր կերպարներով: Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց, և աշխարհին պարտադրեց մեր այդ կերպարը՝ կարելությամբ ու խոյանքով լեցուն հայ մարդու կերպարը:

Նա մեզ հարաբերեց քսաներորդ դարի հետ, և քսանմեկերորդ դարի այսօրվա մեր հույսը սնվում է դարձյալ իր երեկվա կենդանի՝ որպես համաշխարհային գիտություն՝ ներկայությամբ: Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար: Եվ հուսանք, որ զորելու ենք ուղի անել Վիկտոր Համբարձումյան մեծ աստղի լուսե խոյացման շքեղ ծիրը:
Նրանց բարձր ներկայությամբ հայրենիքների առաստաղները երկինքներն են լինում, նրանց մեծ բացակայությամբ երկինքները չպետք է իջնեն - նրանց աշխարհի բնակիչների մեր ուղիղ պարտականությունն է»,- ասել է Հրանտ Մաթևոսյանը: 

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը տեսական աստղաֆիզիկայի խորհրդային և հայկական դպրոցների հիմնադիրն է: Նա բացատրել է լույսի միջաստղային կլանումը, առաջարկել ինվարիանտության սկզբունքը և դրա հիման վրա ստեղծել պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը, հայտնագործել է աստղասփյուռները, գալակտիկաների կորիզների ակտիվությունը:

Թբիլիսում 1908 թ. այս օրը ծնվել է Վ. Համբարձումյանը: 

Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Դեռ դպրոցական տարիներին նա հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական Համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց, տեղափոխվել Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թ., տակավին ուսանող, նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տաղանդավոր երիտասարդը տպագրում է ավելի քան 15 հոդված։ համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931-ին Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում։

1943 թ-ին եկել է Հայաստան. եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ, առաջին փոխնախագահը, 1946–94 թթ-ին՝ նախագահ, 1994–96 թթ-ին՝ պատվավոր նախագահ:

1946 թ-ին հիմնադրել և մինչև 1988 թ. եղել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը, 1988–96 թթ-ին՝ պատվավոր տնօրեն:

Ակադեմիկոս Համբարձումյանն ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, մշակել նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, ցույց տվել, որ առանձին աստղերի՝ միմյանցից հեռանալու պատճառով աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են, և այդ փաստի հիման վրա գնահատել է նրանց տարիքը: Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով Համբարձումյանը հիմնավորել է, որ մեր Գալակտիկայի տարիքը պետք է լինի 1011 տարի: Նա ցույց է տվել, որ լույսի միջաստղային կլանումը Գալակտիկայում հարուցվում է բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների կլանող ամպերի առկայությամբ, որոնց ուսումնասիրության համար մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը: Նա ստեղծել է պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը:



1947 թ-ին Համբարձումյանը հայտնագործել է դինամիկորեն անկայուն և քայքայվող նոր տիպի աստղային համակարգեր, որոնց անվանել է աստղասփյուռներ: Նրանց ուսումնասիրությամբ ապացուցվեց, որ Գալակտիկայում աստղառաջացման շարժընթացները ներկայումս շարունակվում են և ունեն խմբակային բնույթ: 1950-ական թվականներին նա հայտնագործել է գալակտիկաների կորիզների ակտիվությունը, որը հարուցում է հսկայական մասշտաբների անկայուն երևույթներ (վիթխարի պայթյուններ, նյութի մեծ զանգվածների արտավիժումներ, նյութի հանգիստ արտահոսք և այլն): Համբարձումյանը մշակել է նախաաստղերի վարկածը, ըստ որի՝ դրանք մեծ խտությամբ օժտված փոքր չափերի մարմիններ են, որոնց տրոհմամբ առաջանում են աստղեր և աստղային համակարգեր: Կարևոր արդյունքներ է ստացել նաև ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման բնագավառում:

«Ես դադարել եմ զարմանալ այն բանից, թե ինչպես մեկը մյուսի հետևից հաստատվում են Համբարձումյանի բոլոր վարկածները, որ նա մարգարեաբար արել է շատ տարիներ առաջ»,- ասել է Յան Օորտը:

Վիկտոր Համբարձումյանը Հայաստանի, Խորհրդային Միության և բազմաթիվ այլ երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ էր: Նա եղել է նաև Հայկական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիրը (1965–74 թթ-ին) և գիտախմբագրական խորհրդի նախագահը (1965–87 թթ-ին):

1994 թ.-ին  Վ. Համբարձումյանն արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։

Վ.Համբարձումյանը վախճանվել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ 

Վ. Համբարձումյանի կտակը. «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ» (29.08.1994):

Վ.  Համբարձումյանի անվամբ է կոչված թիվ 1905 փոքր մոլորակը (Ambartsumian), որ հայտնաբերել է Տ. Մ. Սմիռնովան՝ Ղրիմի աստղադիտարանում 1972 թ. մայիսի 14-ին։

«Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց աստղադիտակի»,- ասել է Վ. Համբարձումյանը: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր...
Աղբյուր` Panorama.am
09:47
Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Աղբյուր` Panorama.am
09:42
«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը. Դատախազություն
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Անահիտ»-ի մրցանակակիրները
Տղամարդու լավագույն դերակատարման է ճանաչցել Մայիս Սարգսյանին, կնոջ լավագույն դերակատար՝ Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
09:31
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս
«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում: Ինչպես ավելի...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 18-ին բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
07:11
Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ,  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին...
Աղբյուր` Panorama.am
23:34
Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողների ու մրցանակակիրների ցանկը։ Հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am
23:06
Իրանցի վերլուծաբանը հայտարարել է, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին...
Աղբյուր` Panorama.am
22:51
Հայաստանը չի կարող՝ որպես չեզոք, արտադաշինքային պետություն հանդես գալ. Ռուբեն Սաֆրաստյան
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է....
Աղբյուր` Panorama.am
22:28
Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը մեկնարկել են Ղազարյանի և Մարգարյանի հերթապահությամբ
Մեկնարկել է Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը։ Այսօր հերթապահներն են Էդգար Ղազարյան, Նարեկ Մարգարյան։ հաղորդման հյուրերն են հյուրեր՝ Ա....
Աղբյուր` Panorama.am
22:09
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի արարքը
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
21:58
Խաչատուր Սուքիասյանից պահանջում են ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից
Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և...
Աղբյուր` Panorama.am
21:45
Սամվել Վարդանյանի ծեծի և ստորացման նման գործընթաց Հայաստանում 30 տարուց ավել չի գրանցվել. Արսեն Բաբայան
«Ոստիկանության օժանդակությամբ Սամվել Վարդանյանի հայտնի ծեծի և ստորացման գործընթացն ոչ միայն իմ պրակտիկայում այլև Հայաստանում 30 տարուց...
Աղբյուր` Panorama.am
21:18
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապրիլ 17-ի...
Աղբյուր` Panorama.am
21:17
Սամվել Վարդանյանի հետ կատարվածը զարհուրելի այլանդակություն է․ Կարապետյան
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը գրում է․ «Էն դեպքերից ա, որ չի կարելի լռել, սա կարծիք հայտնելու հարց չէ, այլ դիրքորոշման, որը չի կարող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Բրյուսելում «կանաչ լույս» վառեցին հենց այսօրվա համար․ Մենուա Սողոմոնյան
«Այսպիսի հանցագործություն, երբ արտաքուստ տեսնում ենք պետության և հանցավոր խմբի համագործակցություն, երբեք նման բան չէր եղել»,-...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՔՊ «լավերը», «խառոշիները» հավաքվել են կայացրել դատավճիռ, Ալեն Սիմոնյանը հրապարակել է․ Քրիստինե Վարդանյանը՝ Սամվելի խոշտանգման մասին
«Այսօր քաղաքացիական դիրքորոշում արտահայտողին հերթական անգամ ուզում են կալանավորել»,- Շենգավիթի դատարանի դիմաց, որտեղ հավաքվել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}